Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը երբեւէ չի ավարտվելու։ Այսօր այդ ճանապարհը կառուցելու համար նախատեսված է ծախսել 1,5 մլրդ դոլար։ Ամենասկզբից ճանապարհը նախատեսվում էր կառուցել 500 մլն դոլարով, հետո այն դարձավ 1 մլրդ դոլար, ավելի ուշ՝ 1,5 մլրդ դոլար։ Վստահաբար կարելի է ասել, որ երկու տարի հետո այդ գինը նորից կավելանա։
Ու պետական պարտքը նույնպես կավելանա մի քանի միլիարդով, իսկ ճանապարհը չի կառուցվի, մի քանի տարի հետո սկսվելու է արդեն կառուցված ճանապարհահատվածների վերանորոգման աշխատանքները։ Եւ վերանորոգման համար նոր վարկեր են վերցնելու։ Իսկ իբր արդեն ավարտված ճանապարհահատվածները որեւէ բանով չեն փոխել հայաստանցիների կյանքը, հակառակը ավելացրել են խնդիրները։
Էդիկ Բաղդասարյան