Վնասվածքների ապաքինման համար վերցրած շուրջ 1 ամսյա խաղադադարից հետո կանանց ՀՀ բազմակի չեմոիոնուհի , ՀՀ թիվ 1ռակետ ,22-ամյա ԱնիԱմիրաղյանը երեկ կրկին վերադարձավ խաղահրապարակը:
Նա մասնակցում է Անթալիայում (Թուրքիա) մարտի 28-ից ապրիլի 3-ն ընթացող 10հազար դոլար մրցանակային հիմնադրամով կանանց թենիսի TENNIS ORGANISATION CUP անվանումը կրող ներկայացուցչական միջազգային մրցաշարին:
Ներկայումս WTA-ի մենախաղի դասակարգման ցուցակում 613-րդ , զուգախաղի աղյուսակում ՝559-րդ հորիզոնականը զբաղեցնող Անին ունեցած բարձր վարկանիշների շնորհիվ պայքարը սկսեց ստուգատեսի հիմնական ցանցի մրցաշարից:

 


Այստեղ զուգախաղի մրցումներում Ամիրաղյանը ընկերակցում է իր հասակակից ռուսաստանցի Ամինաթ Կուշխովային ,ով WTA-ի մենախաղի վարկանիշային ցուցակում 615-րդ ,իսկ զուգախաղում էլ 475-րդ տեղն է զբաղեցնում : Ամիրաղյան /Կուշխովա երկյակը 1/8-րդ փուլում 1ժամ 26 րոպե տևած մրցամարտում 7:6(6),6:4հաշվով պարտության մատնեց ու հետագա մրցապայքարից դուրս մղեցին որակավորման փուլի արգելքը հաջողությամբ հաղթարհարած Գերմանիայի Լիսա-Մարի Վեցկե զուգախաղի /Քրիստին Սպերլինգ զույգին: Վեցկեն 20 տարեկան է,ու զուգախաղի դասակարգման ցուցակում զբաղեցնում է 836-րդ , իսկ նրա 28-ամյա զուգընկերուհի Սպերլինգ վե8ջին շրջանում դու8s է մնացել վարկանիշային ցուցակից:
Ամիրաղյան /Կուշխովա քառորդ եզրափակչի մրցակիցը ի հայտ կգա Հարիեթ Դարթ ,Անգլiա/ Իվա Պրիմորաց, Խորվաթիա -Մելսի Բայրակթարօղլու,Թուրքիա/ Կատերինա Ստաչովա, Չեխիա զույգերի մրցավեճում:
Մենախաղում ՀՀ թիվ 1 ռակետը 1/16-րդ փուլում մրցելու է որակավորման փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարած 21-ամյա ամյա անգլուհի Ջազամեյ Դրեվի հետ ,ով WTA-ի մենախաղի դասակարգման ցուցակում հիմա ընթանում է 859-րդ տեղում:

 


Այս զույգի հաղթողը 1/8-րդփուլում ուժերն է չափելու մենախաղում 405-րդ վարկամիշն ունեցող 24-ամյա ուկրաինուհիԱնաստասիա Վասիլևայի հետ ,ով երեկ 1/16-րդ փուլում 6:3,6:3 հաշվով պարտության է մատնել զուգախաղի Ամիրաղյանի զուգընկերուհի ռուսաստանցի Ամինաթ Կուշխովային:


Արամ Ուգուջյան