Մշտապես սոցիալական ցանցերում ականատես ենք արևմտամետների ու ռուսամետների մենամարտերին՝ քաղաքակիրթ բանավեճերից սկսած մինչև հայհոյանք ու անեծք, մշտական տուրուդմփոց ու պատերազմ:
Իսկ ինձ թվում է, որ այդ <<ուղղորդվածները>> պետք է ուղղակի սիրեն իրենց հայրենիքը, երազեն հզոր, զարգացած, միջազգային հեղինակություն վայելող պետության, հայրենիքի մասին:
Արևմուտքի ու ռուսների հերն էլ անիծած, իսկ մեզ՝ հայերիս, պետք է միասնական և համախմբված լծվել մեր երկրի զարգացման, մեր պետության կայացման գործին:

 


Նախանձում եմ հրեաներին, չեղած տեղից տարածք վերցրին, պետություն ստեղծեցին, ողջ հրեական աշխարհով՝ միասնական, համախմբված ուժերով, ազգովի ստեղծեցին փոքր, բայց հզոր, մեծ հեղինակություն, կշիռ ունեցող պետություն: Իսկ մենք՝ ամբողջ հայությամբ, մասնատված, կտոր-կտոր, թշնամացած իրար կոկորդ ենք կռծում, հանուն ինչ-որ այլ արժեքների, թե ով է շատ սիրում Արևմուտքին, ով ռուսներին…

 


Թքած ունեմ նրանց բոլորի վրա՝ իրենց խառնիխուռն, այլասերված արևմտյան արժեքների կրողների, ռուսական մեծապետական դրսևորումների վրա…Ուղղակի մեզ պետք է նրանցից վերցնել այն ինչ մեզ պետք է, համագործակցել բոլորի հետ՝ ի շահ մեր ազգի ու պետության…Եվ լինենք միասնական, համախմբված ու հրեաների նման կառուցենք թեկուզ տարածքով փոքր, բայց հզոր պետություն ու մտածենք մեր պատմական տարածքները քոչվորներից ազատագրելու մասին…

 

Ռոբերտ Մելքոնյան