Պարզվում է, որ Հայաստանի նախագահներից միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին են ընդունել Սպիտակ տանը, ընդ որում, յուրաքանչյուրին՝ երկուական անգամ: Տեր-Պետրոսյանին առաջին անգամ ընդունել է Ջորջ Բուշ ավագը, երկրորդ անգամ՝ Բիլ Քլինթոնը, իսկ Քոչարյանին առաջին անգամ ընդունել է Բիլ Քլինթոնը, երկրորդ անգամ Ջորջ Բուշ կրտսերը:
Պարզվում է նաեւ, որ, փաստորեն, Սերժ Սարգսյանին երբեք Սպիտան տանը չեն ընդունել: Բայց մեկ ուրիշ բան էլ է պարզվում, այն, որ Ջորջ Բուշ ավագից սկսած՝ Բարաք Օբաման միակ ԱՄՆ նախագահն է, որը Սպիտան տանը Հայաստանի նախագահ չի ընդունել: Ինչպես ասում են՝ մոտեցման հարց է:
Հովիկ Աֆյան