Այսօր ամբողջ աշխարհը կանգնած է մեծագույն վտանգի առաջ:
Ահաբեկչական խմբավորումները վերջին ժամանակներում սկսել են ինտենսիվ գործել, այն է պայքարել մարդկության դեմ շատ դաժան և անմարդկային, չխնայելով նույնիսկ մանկահասակ երեխաներին: Վերջին շրջանում տեղի ունեցած աղետալի իրադարձությունները ՝ Սինայան թերակղզում կործանված A321 ռուսական ինքնաթիրը, Փարիզյան ահաբեկչությունները , Բրյուսելյան պայթյունները, Պակիստանի Լահոր քաղաքում մանկական այգում կատարված ահաբեկչությունը, և շատ նմանատիպ ողբերգական իրադարձություններ, որոնք ահռելի թվով անմեղ մարդկանց կյանքեր են տանում:

 


Աշխարհին այսօր անհրաժեշտ է համընդհանուր համախմբում, ամեն մարդ իր կյանքում իրականացնում է ինչ-որ ֆունկցիաներ, կան մարդիկ ովքեր այս ամենին հետևում են և անտարբեր անցնում, մտածելով որ նրանցից ոչինչ կախված չէ, այդ ամենը իրենց չի վերաբերվում,կամ չի կարող այդ ամենը պատահել իր հետ, քանի-որ իրենց երկրներից հեռու է:

 

Զարմանալի է ,որ FB-ում հանդիպում են մարդիկ ,ովքեր աչքի են ընկնում անհանդուրժողական և ատելություն սերմանող ստատուսներով քաղաքական թեմաների շուրջ մոռանալով ,որ դա կարող է հանգեցնել անդառնալի հետեևանքների :Չի կարելի սեփական անկարողությունը քաղաքական դաշտում դարձնել ատելության և ամեն գնով սեփական մտահաղացումները իրագործման մեխանիզմ :Յուրաքանչյուր պայքար կամ քարոզչական գործունեություն Հայաստանում պետք է զերծ լինի ատելության սերմանումից և ագրեսիայից:Մեծ ահաբեկչությունները ծնվում են փոքր ատելությունից և մենք միայն պետք է ուրախ լինենք,որ մեր երկիրը առավել ապահով երկիր է քան ապահով թվացող նույն Եվրոպան:

 


Վահան Բաբայան