Շատ գործարարներ, խոսելով ֆինանսատնտեսական դժվարություններից, բարձր ձայնով լացում են' կրճատելով սեփական աշխատողների աշխատավարձերն ու աշխատողներին, բայց սեփական ընտանիքի անդամների համար շարունակելով գնել թանկարժեք ավտոմեքենաներ , ավտոմեքենայի գին ունեցող թանկարժեք հագուստ:
Նույն ֆինանսատնտեսական դժվարությունների մեջ գտնվող մեկ այլ գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարում է , որ չնայած դժվարություներին, այս տարի ևս մթերելու է գյուղացիների խաղողը, ավելին, գարնան այս օրերին գյուղացիներին առաջարկում է իր աջակցությունը ( ի դեպ շատ գործարարներ դեռևս անցած տարվա մթերած խաղողի գումարը չեն վճարել գյուղացիներին և ես պարզեցի, որ անցած տարի կանխիկ գումարով խաղող մթերել են երկու գործարարներ' Գագիկ Ծառուկյանն ու «Ավշար»-ի գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը):
Փաստորեն ֆինանսական դժվարություններով հանդերձ' Գագիկ Ծառուկյանն աջակցում է գյուղացուն , փոքր ու միջին բիզնեսին օգնելով, որպեսզի հայկական կոշիկ արտադրող ընկերություններն իրենց արտադրանքը կարողանան վաճառել եվրոպական շուկաներում, ստեղծում անվճար առևտրային շուկա, դարձյալ մանր ու միջին գործարանների համար և շարունակում միլիոնավոր դոլարներ ուղղել բարեգործական ծրագրերի իրականացմանը : Չես կարող չհարգել մի մարդու, ով իր աշխատանքով և մտածելակերպով տարբեվում է շատերից: Հուսամ' լացուկոցով առաջնորդվող մեր մյուս գործարարներն օրինակ կվերցնեն, այս դեպքում, Գագիկ Ծառուկյանից:
Սահակ Մայիլյան