Սավչենկոյի գործի մասին ամենախելացի բանը, որ լսել եմ, օրերս ասեց մի հրեա քաղաքական գործիչ․ իմաստուն մարդը չի ընկնում այնպիսի իրավիճակների մեջ, որտեղից խելացի մարդը դուրս գալու եղանակներ է մոգոնում։
Իրոք, մեկին-մեկ արտացոլում է իրավիճակը՝ կապված ուկրաինացի այս ֆաշիստի հետ։ Որքանով, որ ուսումնասիրել եմ թեման, կարող եմ ասել, որ ամենայն հավանականությամբ, Սավչենկոյին մեղսագրվող հանցանքը ինսինուացիա է ու առավել ևս, եթե ուսումնասիրում ենք քրգործի շրջանակներում ներկայացված փաստերը, ապա պարզ է դառնում, որ ռուս լրագրողների սպանության հետ նա դժվար թե կապ ունենա (հրետակոծությունից դեռ ժամուկես առաջ նա արդեն գերության մեջ է եղել), սակայն Ռուսաստանի ինչի՞ն էր պետք սա ու ինչի էր արժանի Սավչենկոն։


Սկսենք Սավչենկոյի կերպարից ու արժանի պատժից։ Սավչենկոն ֆաշիստական տականք է ու գործող խունտայի կարկառուն թափթուկներից։ Գերևարման պահին նա չի եղել գործող բանակի կազմում, այլ ընգրկված է եղել բանդերական կամավորական գումարտակներից մեկի կազմում, որտեղ ականատեսների վկայությամբ, աչքի է ընկել առանձնակի դաժանությամբ՝ գերիների ու խաղաղ բնակիչների նկկատմամբ։ Սա թերևս միակ բանն է, որում նա իսկապես աչքի է ընկել, իսկ մնացած այն ամենը, ինչ առկա է նրա մասին, արդեն զուտ քարոզչական ֆիկտիվ շղարշ է։

 


Ինչու հենց այս ճանապարհով գնաց Ռուսաստանը։ Մասնավորապես այն պատճառով, որ Ռուսաստանին պետք էր ցուցադրական դատ՝ բանդերականներից մեկի նկատմամբ, բայց նրանք չէին կարող դատել ինչ որ մեկին զւոտ հրետանու հավաստանշում անելու ու անգամ սեփական ազգաբնակչությանը ոչնչացնելու համար, քանի որ ՌԴ օրենսդրությունը չի տարածվում Ուկրաինայի վրա։ Դրա համար, մոգոնեցին երկու ռուս լրագրողների սպանության մեղադրանքը, որովհետև այդ դեպքում արդեն կարող են դատապարտել իրենց քաղաքացիների սպանության և սահմանի ապօրինի հատման մեջ։ Մնացած բոլոր դեպքերում արդեն Ուկրաինայի ու միջազգային օրենսդիր դաշտի գործառույթների հետ գործ ունենք։

 


Ինչպես նշեցի, ռուսներին պետք էր ցուցադրական դատավարություն ու ընտրեցին կոնկրետ այս տարբերակը։ Դա առաջացրեց անխուսափելի արձագանք ու դարձավ առանձին ռազմաճակատ՝ տեղեկատվական պատերազմում։ Վերադառնալով հրեայի ասած խոսքերին, նշեմ, որ հիմա Ռուսաստանը հայտնվել է հենց այն իրավիճակում, որտեղից դուրս գալու ելքը ստիպված են լինում փնտրել խելացիները։
Իսկ ի՞նչ պետք է աներ Ռուսաստանը՝ եթե դրսևորեր իրեն իմաստունի կարգավիճակում։ Անկասկած, Սավչենկոն այնպիսի մարդկային տականք է, որը ըստ էության առանձնապես չի տարբերվում ԻՊ-ի մարտիկներին։ Նա դահիճ ու արնախում ֆաշիստ է, որի մահից աշխարհը միայն կշահեր։ Եթե Ռուսաստանի փոխարեն լիներ ԱՄՆ-ը, ապա Սավչենկոն ՎՍՏԱՀԱԲԱՐ կա՛մ կլիկվիդացվեր՝ առանց դատ ու դատաստանի, կամ էլ կպահվեր Գուանտանամոյում, կամ էլ ԿՀՎ-ի գաղտնի բանտերում, որտեղ մարդկանց տարիներով պահում են առանց դատի ու անգամ մեղադրանք ներկայացնելու։ Սակայն Ռուսաստանի տեղում ԱՄՆ-ը չէ ու ընտրվել է այլ տարբերակ և այժմ պետք է մարսեն դրա հետևանքները, բայց ոչ մի դեպքում չեն կարող «զադնի տալ», որովհետև դրա համար արդեն ուշ է։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան