Այսօր զուտ պատահաբար լսեցի աշխարհագրական գիտությունների դոկտոր , բնապահպան Կարինե Դանիելյանի հարցազրույցը ինչ որ ռուսական մի ռադիոկայանի։ Կարինեն ասեց ու Հայաստանում գոյություն ունի Սևանա լճի պրոբլեմներով զբաղվող երկու հանձնաժողովներ։ Մեկը ՀՀ Գիտությունների Ակադեմիային, իսկ երկրորդը ՀՀ Նախագահին կից։ Ինքը հանդիսանում է ՀՀ Նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամ։ Իր հարցազրույցից ես հասկացա որ այդ հանձնաժողովը հավանություն է տվել Սևանա լիճը ձկնաբուծարան դարձնելու նախագծին։ Նա հույս հայտնեց որ Սևանա լիճ չեն լցնի ԳՄՕ սննդատեսակներ ձկների համար։ Ձկներին կկերակրեն միայն օրգանապես մաքուր կերով։ Արտադրվող ձկների մի մասին բաց կթողնեն լիճ ազատ լողալու և դրանով կնպաստեն լճում ձկան քանակության ավեկլացմանը։ Դրա հետևանքով իբր թե այդ ձկները ավելի շատ կուտեն լիճը աղտոտող զանազան օրգանական միացությունները և լիճը ավելի կմաքրվի։
Հարգելի դոկտորի կարծիքով Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը իր նման հավի խելք ունի ու ինքը իր հավի խելքով կխաբի մարդկանց։ Տասնյակ հազարավոր տոնաներով անհայտ ծագման ինչ որ կեր կլցնեն լիճ ու հետո մենք էլ կնստենք ու կսպասենք որ ձկները համ այդ կերը լրիվ ուտեն ու համ էլ մնացած օրգանական աղտեղություններն էլ վրայից անուշ անեն որ լիճը մաքրվի։
Փաստորեն վերևից ներքև կաշառել են բոլորին, հանձնաժողվներին, բանապահպանության նախարարոփւթյան համապատասխան բաժնին, բոլոր բնապահպաններին ու հալած յուղի նման սղացնելով անցկացրել են Սևանա լճի կործանման իրենց այդ հրեշավոր պլանը։
Ժողովուրդ տեր կանգնեք մեր վերջին՝ քիչ թե շատ դեռ արժեք ներկայացնող հարստությանը։ Սևանա լճի քաղցրահամ խմելու ջուրը շուտով շատ ավելի թանկ հումք է դառնալու քան նավթը։ Այս ապիկարները որոշել են այն ևս լափել ու Սևանա լիճը վերածել հոտած ջրափոսի։ Մի քանի հազար տոնա ձուկ արտադրոելու համար մի քանի տասնյակ հազար տոննա օրգանական կեր պիտի լցնեն լճի մեջ։ Լիճը բիոաղտոտումից մաքրելը գործնականում հնարավոր բան չէ։ Նույնիսկ Նորվեգիայի առափնյա օվկիանոսային հատվածը արդեն մեռյալ գոտի է դարձել օրգանական կերը այնտեղ լցնելու պատճառով ուր մնաց որ մեր փակ ջրավազան Սևանա լիճը չդառնա մեռյալ գոտի որտեղ կկարողանան ապրել միայն ճահիճի գորտերն ու որդերը։
Սպանելու են Սևանա լիճը։
Համլետ Աբրահամյան