Մոնապոլիայի մասին բարցրաձայնել արդեն իսկ անիմաստ է, բաներ կան, որոնք արդեն ուղղակիորեն իրողություն են, որոնց հետ պետք է անխոս հաշտվել: Մեր երկրում տիրող կառավարման համակարգը սպիպում է մարդկանց ավելացնել իրավիճակին հարմարվելու կարողությունը, իհարկե գաղափարական դավաճանություն է նման մտքեր արտահայտելը' նպատակս միայն սթափվելու ազդակ հասցնելն է:
Վերջերս, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ էր հարուցել «Վեգա» խանութի նկատմամբ, որի արդյունքում 7 միլիոն դրամ տուգանքը վճարվել է պետբյուջե:
Ցանկացած քաղաքացի նման հրապարակում տեսնելիս կմտածի ինչ որ բան փոխվել է, անպատժելիությունը անցիալում է, բայց արի ու տես սա ուղղակի միջոց է ազատվելու համար ավելի մեծ ու իրական պետտուրքերից: Բանը նրանում է' ինչպես նշածս կազմակերպությունը, այնպես էլ մոնոպոլ դիրքերում հանդես եկող կազմակերպությունները, ապրանքի ներմուծման համար չեն վճարում մաքսատուրք, ինչի արդյունքում հետապնդում են գերշահույթ, անուղղակի տարբերակով օրինականացնում են ներմուծված ապրանքը:
Ի դեպ շահավետ տարբերակ է նման ձևով գործելը' թքած թե փոքր ու մի ջին բիզնեսը ծնկի չի գա:
Արսեն Արզանյան