Խնդրում եմ ԿԱՐԴԱԼ և ՏԱՐԱԾԵԼ, որպեսզի մարդիկ չընկնեն հանցագործների թակարդը ...
Երևանում գործում է հանցավոր խումբ (խմբեր), որը նախապես մշակված նույն սցենարով մարդկանցից գողանում է թանկարժեք ոսկյա զարդեր, ժամացույցներ և այլն: Ես այսօր հայտնվեցի վերջին օրերին 17-րդ այդպիսի դեպքում:
Սցենարը շատ պարզ է ու նույնը: List.am կայքում գտնում են թանկարժեք ոսկյա իր վաճառողի, ասում իբր ուզում են գնել ու պայմանավորվում հանդիպել: Նույն կայքից գտնում են օրավարձով վարորդով տրվող մեքենա ու պատվիրում՝ ասելով, թե մի քանի տեղ պետք է գնան մի քանի ժամում: Հասնում են հանդիպման վայր: Հանդիպման ժամանակ ցույց են տալիս, որ գումարով են եկել:
Վաճառողին առանձին ասում են իբր վարորդը իրենց ընկերն է ու կարող են միասին սպասել, միչև մի քանի րոպեից կվերադառնա: Վերցնում են իրը ու անհետանում: Մեկը զանգում է ու հեռախոսով կարգավորում բոլոր հարցերը, իսկ մյուսը տեղում անում է գործը: Այսօր, այսպես ասած, լրիվ պատահմամբ առնչվեցի նման դեպքի հետ, որի ժամանակ գողացան 8000 դոլար արժողությամբ ոսկե Rolex ժամացույց: Նման դեպքի մեջ հայտվելու դեպքում պարտադիր շատ արագ գնացեք ոստիկանություն ու գնալուց առաջ տեղեկացրեք ձեր ակտիվ ֆեյսբուքյան ընկերներից, բլոգերներից մի քանիսին: Վերջին օրերին այդպիսի արդեն 17 դեպք է եղել: Ոստիկանություն պարզվեց, որ զանգողը՝ կոորդինատորը գաղութում է և այնտեղից է ամեն ինչ կազմակերպում: Զգույշ եղեք ու զգուշացրեք շրջապատում բոլորին:
Դավիթ Գևորգյան