Երբեք չեմ ընդունել համարյա թե միատար էթնիկ բնակչությամբ փոքր երկրում տարածքային պատգամավորի գաղափարը: Մեր խորհրդարանում տարածքային բաղադրիչը իմաստ կունենար, եթե երկրի տարածքը լիներ 500.000-ից ավելի քառկմ, ունենար 50 մլն-ից ավելի բազմազգ բնակչություն: Եվ ի վերջո՝ ո՞ւմ է ներկայացնում տարածքային պատգամավորը՝ բնակավայրի, նախկին սովետական շրջանի թե այսօրվա մարզի ազգաբնակչությանը:

 

Դրանցից ոչ մեկին, կամ էլ ասօրվա մարզի սահմաններում առկա են մի քանիսը: Եթե այդ պատգամավորը սոցիալական խնդիրներ է փորձում լուծել՝ դրա համար գոյություն ունի մի ողջ հանրային կառուցվածք, ու եթե վերջինս լավ չի աշխատում՝ պետք է բարելավել դրա աշխատանքը: Ուրիշ հարց, որ տարածքային պատգամավորները վաղուց դարձել են իշխանության լրացուցիչ ձայները (որպես այդպիսին ժամանակին կարելի էր դիտարկել նաև բարգավաճականներին՝ որպես այլընտրանքային իշխանության), և դա այն բեռն է, որ ժամանակի ընթացքում մենք պետք է դեն նետենք որպես անօգուտ բալաստ:

 

 

Վախթանգ Սիրադեղյան