Տղամարդուն գրավելն այնքան բարդ չի, որքան պահելը: Ամենահզոր զգացմուքի դեպքում էլ փախչում են, եթե իրենց կոմֆորտի մեջ չեն զգում: Մի քանի թեթև դիտարկում.

 

1. ցույց մի տվեք, որ խանդում եք

 

2. եթե ինչ-որ բանում մեղադրում եք ու գիտեք, որ ճիշտ եք, գազ մի տվեք, ուղղվելու հնարավորություն թողեք

 

3. բաց տեքստով մի քննադատեք այն մարդկանց, ում իր մոտիկն է համարում ու շփվում է, փորձեք հանդուրժողականորեն վերաբերվել անգամ ամենատանելի ընկերներին

 

4. թողեք իրեն իր աշխարհում, իր երգերի, ֆիլմերի հետ, մի փչացրեք կենսատարածքը, որում ապրում է

 

5. եթե խանդում եք, երբեք ի պատասխան խանդելու առիթ մի տվեք, դա ամենաքայքայիչն է

 

6. բաց տեքստով հետազոտական հարցեր մի տվեք, մեկ է, որ չուզի, ոչինչ չի ասի, հատկապես քանդակիչ է դուռը բացելուց ու՞ր էիր հարցը

 

7. ամենակարևորը՝ սովորեք ժամանակին անջատվել ու երկար տեքստեր չասել: Ահավոր է, երբ տղամարդն արդեն փոշմանել էիր արածից, բայց չի կարողանում կնոջն անջատել

 

8. Հիշեք, որ ամեն մարդ սիրում է ինքը ծախսել իր աշխատած փողերը

 

9. Ոչ մեկի հետ համեմատության մի դրեք, առավել ևս այդ մասին մի բարձրաձայնեք

 

10. Բա խի ինձ նվեր չառար-ը չի օգնում, եթե չի ֆայմել, հարկավոր է օրինակ ցույց տալ ու քնքշորեն կաթացնել...
մեկ էլ կարդալիս հումորով կվերաբերվեք գրածիս, ես Դալայ Լաման չեմ

 

Քրիստինե Բեժանյան