Սիրիական կառավարական բանակին այսօր առավոտյան հաջողվել է ամբողջությամբ ահաբեկիչներից մաքրել հնագույն Պալմիրա՝Թադմուր քաղաքը և շրջակա տարածքները "Իսլամական Պետություն" խմբավորման ահաբեկիչներից,որոնք մի քանի օր է կատաղի դիմադրություն էին ցույց տալիս Բ.Ասադի բանակին...Սիրիայի գրեթե կենտրոնում գտնվող այս քաղաքի ազատագրումը շատ մեծ նշանակություն ունի հետագա ռազմական գործողություններ վարելու համար...
Պալմիրայից անապատի միջով են անցնում ամենակարճ ճանապարհները դեպի "ԻՊ"-ի "մայրաքաղաք" Ռաքքա և երկրի արևելքում գտնվող Դեյր-էլ-Զոր քաղաքները...Թագավորական Միացյալ պաշտպանական հետազոտությունների ինստիտուտի անդամ Քամալ Ալամը հայտարարել է,որ սիրիական կառավարական բանակը կենսունակ է և միակ ուժն է,որ կարող է պայքարել "ԻՊ"-ի դեմ...Շատ տարօրինակ է Պալմիրայի ազատագրման փաստին արձագանքել ԱՄՆ-ն...Պետքարտուղարությունն ուրախ է,որ քաղաքն ազատագրվել է ահաբեկիչներից,սակայն տխուր է,որ ազատագրողը՝Ասադի բանակն է...
Հ.Գ.Կցանկանամ,որ Ասադի բանակը միշտ այսպես ուրախացնի և միևնույն ժամանակ տխրենցնի իր թշնամիներին այսպիսի հաղթանակներով,քանզի սիրիական կառավարական բանակի հաղթանակները նաև Սիրիայում բնակվող հայերի հաղթանակն է...Միայն Ասադի իշխանության պահպանման դեպքում Սիրաիայի հայկական հայմայնքը կարող է վերականգնել իր դիրքերը..."Ընդդիմադիր",իսկ ավելի ճիշտ՝ ահաբեկիչների Դամասկոսում իշխանության գալու դեպքում վերջակետ կդրվի Մերձավոր Արևելքի ամենամեծ և հարուստ հայկական համայնքներից մեկի գոյության վրա,քանի որ ընդդիմադիրների հիմնական պատվիրատուները նստած են ոչ միայն Լոնդոնում,Դոհայում,Էր Ռիադում,այլև՝ Անկարայում և Ստամբուլում...
Գագիկ Համբարյան