Սահմանադրական փոփոխություններից հետո տրամաբանական է կուսակկցական համակարգի զարգացումը: ՀՀԿ-ն առաջինն է, որ մտածում է այդ ամենի մասին ու ստեղծում է «Քաղաքական Դպրոց», այստեղ մի ուրիշ խնդիր է առաջանում: ՀՀԿ-ում շատ քիչ են այն կադրերը, որ կարող են իրենց երիտասարդ կուսակցականներին իրենց իրական քաղաքական փորձը տրամադրել:
«Քաղաքական Դպրոցը» իր մեջ պարունակում է նաև այլ ռիսկեր:
Բոլորս էլ հասկանում ենք, որ ՀՀ քաղաքական դաշտում ճգնաժամ է տիրում: Ասել է թե ընդդիմությունը ընդդիմանում է ընդդիմությանը, իսկ իշխանությունում լճացում է տիրում: Ուսուցման ծրագիրն այնպես պետք է կազմվի, որ երիտասարդները, ոչ թե շարունակեն ստեղծված իրավիճակն այլ անցնցեն նոր փուլ ու ճգնաժամի լուծումների մասին մտածեն:
Գաղափարը լավն է, ընդդիմությունն էլ այսպսի մի քայլ պետք է անի, որ ՀՀԿ-ի բացթողումները իրենք նկատեն, իսկ ընդդիմության բացթողումները՝ ՀՀԿ-ն: Գոնե այս մակարդակում քաղաքական պայքարի մասին պետք է մոռանալ, որովհետև հիմնական թիրախը երիտասարդներն են ու ոչ թե պետք է միմյանց դեմ դուրս գալ, այլ հանուն այդքան խոսացված ապագայի, ստեղծեն նորմալ ու կրթված քաղաքական դաշտ, որտեղ միմյանց նկատմամբ հարգանքը կլինի առողջ մրցակցության հիմքը: Հակառակ այսօրվա պատկերի:
Էդգար Խաչատրյան