2015թ-ին պաշտոնական վիճակագրության համաձայն Հայաստանից արտադրանքի արտահանման ծավալի 15%-ը բաժին է ընկել Ռուսաստանին, 11%-ը՝ Չինաստանին, 10%-ը՝ Գերմանիային, 9%-ը՝ Իրաքին, 8%-ը՝ Վրաստանին, 7.5%-ը՝ Կանադային: Արատհանման ոլորտի 10 հիմնական գործընկեր-երկրների ցանկում հայտնվել են նաև Բուլղարիան՝ 5%, Իրանը՝ 5%, ԱՄՆ-ն՝ 5%, Իտալիան՝ շուրջ 3%:

 


2015 թվականին Հայաստանի արտահանման համախառն ծավալը կազմել է 1 մլրդ 486 մլն 886.1 հազար ԱՄՆ դոլար: 2014 թվականի համեմատ ցուցանիշը կրճատվել է 4%-ով:

 


Հարկ է նշել, որ 2015թ-ին արտահանման ոլորտի հիմնական 10 գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում գրանցվել են հետևյալ միտումները. Հայաստանից արտահանումը Ռուսաստան, Բուլղարիա, ԱՄՆ, Գերմանիա, Իրան և Չինաստան կրճատվել է, իսկ արտահանման ծավալները Իտալիա, Կանադա, Իրաք և Վրաստան աճել են: Ընդ որում, առավել զգալի աճել է Հայաստանի Իրաք արտահանումը՝ շուրջ 60%-ով: Առավել զգալի նվազել է Հայաստանից ԱՄՆ արտահանումը՝ շուրջ 40%-ով:

 

Մանե Զաքարյան