Ռահվիրաաաա, պանծալիիի, մեծարգոոոո, չգիտեմ էլ իիիինչ... առը քեզ, հա...
Երբ Սերժ Սարգսյանը ցինիկաբար Րաֆֆի Հովհաննիսյանին անվանում է «սոված» մարդ, ասում է, թե գնա, աշխարհից դառնացած ու սոված մարդու հետ ինչի մասին բանակցի, երբ հեգնում է նրա բարեւասիրությունը, նրան թվում է, թե ինքը շատ ՙշուստրի՚ մարդ է ու այդ «շուստրիության» դիրքերից՝ «կայֆեր» է բռնում միամիտ ու «հարիֆ» Րաֆֆու վրա: Թերեւս Սերժը, նրա շրապատը ու շատ-շատերը հենց այդպես էլ մտածում են, քանի որ դա՜ է իրենց մտածելակերպը…
Սա հատուկ է հայկական «ախպերության» մտածելակերպին, որը կարծրացած ավանդույթ է թաղային իրականությամբ ու օրենքներով ապրող հանրույթի համար…Ու այդ հանրույթի անդամներն էլ են «կայֆեր» բռնում, թե՝ տեսաք, «լավ» տղեն ինչպես տեղը դրեց էն «հարիֆին»: Սա, իհարկե, ֆարս է, կոմիզմ՝ հասարակական հարաբերությունների տեսակետից
Սակայն երբ այդ մտածելակերպը բարձրացվում-դարձվում է պետական-իշխանական մակարդակի, դառնում պետական, ազգային հիմնախնդիրները լուծելու եղանակ ու վերաբերմունք, ֆարսից ու կոմիզմից վերածվում է տրագիկոմեդիայի, ու բոլորս ենք դառնում այդ տրագիկոմեդիայի «հերոսներ», հետո՝ արդեն զոհեր…