Մարտի 13-ից սպորտային մարմնամարզության ՀՀ ընտրանու 4 առաջատար մարմնամարզիկներ՝ Արթուր Դավթյանը, Հարոթւյուն Մերդիանյանը, Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը ընտրանու գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ Քաթարի մայրաքաղաք Դոհայում 10-օրյա ուսումնամարզական հավաք անցկացրին ՀԱՕԿ-ի և այդ երկրի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Գևորգյանի աջակցությամբ: Արդեն 3-րդ տարին է մեր առաջատար մարմնամարզիկները օգտվում են այս պրակտիկայից, որը չափազանց արդյունավետ ու օգտակար է, և մեծապես նպաստում է մրցաշրջանի հետագա կարևորագույն ստուգատեսերում բարձր արդյունքներ արձանագրելուն:

 


Մեր մարմնամազիկների այս հրաշալի քառյակը, որ վերջին տարիների պատվով քննությունն է բռնում միջազգային բարձրակարգ մրցաշարերում, մարտի 24-26-ը Դոհայում մասնակցում է սպորտային մարմնամարզության CHALLENGE շարքի աշխարհի գավաթի խաղարկությանը:
Այն արդեն 9-րդ անգամ է կազմակերպվում Քաթարի մայրաքաղաքում և կրում է 9th FIG ART WORLD CHALLENGE CUP QAT 2016 ավանվանումը: Նախորդ տարիներին էլ մեր մարմնամարզիկները մեծ հաջողությամբ են հանդես եկել այս ստուգատեսում ու մեդալների հարուստ հավաքածուով են վերադարձել հայրենիք:
Այս տարի ստուգատեսի տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 33 երկրի (այդ թվում Չինաստանի, Ճապոնիայի, Անգլիայի, Բրազիլիայի) 67 ուժեղագույն մարզիկներ ,ովքեր մեդալներ խաղարկում մարմնամարզական առաձին 6 վարժություններում:

 


Նրանց պայքարին մասնակցող Արթուր Դավթյանի համար սա ուժերի փորձակման վերջին հնարավորությունն է է ամառային 31-րդ օլիմպիադայի մայրաքաղաք Ռիո Դե ժանեյրոյում ապրիլի կեսերին անցացվելիք «Թեստ-իվենթ» մրցաշարից առաջ, որտեղ խաղարկվելու են օլիմպիական ուղեգեր:
Դոհայի ստուգատեսը Արթուր Դավթյանի և մեր մյուս եռյակի ՝ օլիմպիական ուղեգրի արժանցած նժույգթափերի վրա վարժության 2015թ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանի ու օղակների մերօրյա հրաշալի վարպետներ ՝ Արթուր Թովմասյանի ևՎահագն Դավթյան համար նաև կարևոր նախապատրաստական փուլ է հանդիսանում մայիսի 25-29-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում կայանալիք Եվրոպայի 32-րդ առաջությանից առաջ, որտեղ տևական ընդմիջումից հետո մեր մարմնամարզիկները հանդես կգան նաև թիմային մրցումներում:
Դոհայում գլխավոր մարզիչ Հակոբ Սերբյանին օգնում է մարզիչ Արտյոմ, Ավետյանը , իսկ Սոս Սարգսյանն ու հիմա Ֆրանսիայում աշխատող երևանցի մասնագետ Էլֆիկ Հովհաննիսյանն այս անգամ մրցաշարը սպասարկող մրցավարների թվում են:
Երեկ մրցումային 1-ին օրը կայացան որակավորման փուլի ելույթները , որոնց արդյունքերով ի հայտ եկան յուրաքանչյուր մարզագործիքի վրա վարժությունների 8 ուժեղագույնները , որոնք եզրափակիչ փուլում կվիճարկեն ստուգատեսի պարգևները:
ՀՀ 4 պատվիրակն էլ գերազանց կատարեցին իրենց առջև դրված առաջադրանքերն ու բոլոր 4-ն էլ իրենց նախասիրած գործիքների վրա կատարած վարժություններում մտան եզրափակիչ ու ստուգատեսի մրցանակները վիճարկելու իրավունք ստացան:

 


Բազմամարտիկ Արթուր Դավթյանը մասնակցեց 5 մարզագործիքների վրա վարժությունների կատարման մրցումներին ,իսկ մյուսները միայն 1-ական գործիքի վրա: Նրանք այսպիսի արդյունքներ գրանցեցին՝
Հենացատկ, 15մասնակից՝
1.Մինգքի Հուան ,Չինաստան՝ 15, 325 միավոր,
2.ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ , 15,025 ՄԻԱՎՈՐ:
Օղակներ, 20 մասնակից՝
1.Էլեֆտերիոս Պետրունյաս ,Հունաստան՝ 15,7միավոր,
2.ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ՝ 15,65 ՄԻԱՎՈՐ,
3.ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ ՝ 15,4 ՄԻԱՎՈՐ:
Նժույգթափեր ,26մասնակից՝
1.Ռոբերտ Սելիգման ,Խորվաթիա՝ 15,325 միավոր,
2.ՀԱՐՈւԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ՝ 15,2 ՄԻԱՎՈՐ,
10.ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ՝ 14,2 ՄԻԱՎՈՐ:
Այս վարժոթւյան եզրափակիչ է մտել Հարություն Մերդինյանն, իսկ Արթուր Դավթյանը ճիշտ է եզրափակիչ չի մտել ,սակայն 2-րդ պահեստայինն է ,ու եթե եզրափակիչ մտածներից հանկարծ 2 մասնակից վնասվածք ստանա ,ապա նա էլ իրավունք կունենա հանդես գալու եզրափակչում:
Զուգափայտ, 26մասնակից՝
1.Յուքսիաո Հե ,Չինաստան՝ 15,85 միավոր,
11.ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ ,ՀԱՅԱՍՏԱՆ, 14,4ՄԻԱՎՈՐ:
Այստեղ Արթուրը եզրափակիչ չի մտել ,սակայն 3-րդ պահեստայինն է, ու եզարփակչի 3մասնակցի վնասվածք ստանալու պարագայում կարող է իրավունք ուենալ մասնակցելու մեդալների խաղարկմանը:
Ազատ վարժություն,24 մասնակից՝
1.Դիեգո Հիպոլիտո, Բրազիլիա՝ 15,5 միավոր,
14.ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 14,05 ՄԻԱՎՈՐ :
Պտտաձող ,26մասնակից՝
1.Ֆույա Մաենո, Ճապոնիա՝ 15,2միավոր,
15.ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ, 13,95ՄԻԱՎՈՐ:
Եզրափակիչ փուլում մեդալները կխաղարկվեն այսօր ՝ մարտի 25-ին 3 գործիքների( ազատ վարժություններ, նժույգաթափեր, օղակներ) վրա, իսկ մնացած 3գործիքների( հենացատկ, պտտաձող և զուգափայտ) վրա էլ վաղը՝ մարտի ՝26-ին:

 


Ստուգատեսի մրցանակային հիմնադրամը 50հազար դոլար է , ու եզրափակիչ մտած մարմնամարզիկներին այսպիսի պարգևավճարներ են սպասում ՝
1-ին տեղ գրավողին՝ 1500, 2-ին՝ 1200,3-ին՝ 800, 4-ին՝ 500,5-ին՝ 400,6-ին ՝ 300,7-ին՝200, 8-ին՝100դոլար:
Բացի այդ յուրաքանչուր մրցաձևում 1-12-րդ տեղերը զբաղեցնողները գավաթի խաղարկության հաշվարկային միավորների են արժանանում ՝
1-ին հորիզոնականը զբաղեցնողը՝ 30,2-րդը՝ 25,3-րդը՝ 20,4-րդը՝ 18,5-րդը՝ 16, 6-րդը՝ 14,7-րդը՝ 12,8-րդը՝ 10,9-րդը՝ 8,10-րդը՝ 7,11-րդը՝ 6 ,12-րդը՝ 5միավոր:

 

Արամ Ուգուջյան