Փորձեք ժողովրդավարության դրոշակակիր համարվող արևմուտքում մի քանի հոգով որևէ փողոց փակել, փորձեք արևմտյան որևէ երկրում ոստիկանի հրահանգներ չկատարել կամ առավել ևս ջուր շփել նրա երեսին կամ քաշքշել նրան, և կպատժվեք օրենքի ամբողջ խստությամբ, էլ չեմ խոսում այն մասին, որ որևէ արևմտյան երկրում ոստիկանին հարվածելու համար կդատապարտվեք ամենախստագույն վճռով:

 


Եվ ի՞նչ, արևմուտքն ինքը չի հանդուրժում երևույթներ , բայց Հայաստանում խրախուսու՞մ է այդ երևույթների զարգացմանը: Իհարկե, Հայաստանում ևս հնարավոր է գտնել փոքրիկ թվով մարդկանց , ովքեր պատրաստ են սեփական երկրի ու պետության դեմ աշխատել մի քանի գրոշի դիմաց' բայց այդ ամենը ներկայացնելով վեհ գաղափարների լույսի ներքո: Արևմտյան կողմնորոշմամբ այս փոքրիկ խմբակն արժանացել է մեր ժողովրդի խորն անտարբերությանն ու դրանից ավելի կատաղած փորձում է առավել ծայրահեղ քայլերի դիմել' սեփական գոյությունը սեփական տերերի մոտ արդարացնելու նպատակով. նման մարդիկ ցանկացած հասարակությունում կոչվում են դավաճաններ:

 


Հ.Գ. Ե´վ այս խմբակը, և´ այս խմբակի գործունությունը լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանը ֆինասնավորվում են նույն կետից և նույն նպատակով, և դա է պատճառը , որ նրանք աշխատում են միասին,միգուցե և միասին էլ պլանավորում են իրանց անելիքները , քանզի ինչպե՞ս հասկանալ , որ «Ազատություն»-ը միշտ տեղյակ է այս մարդկանց պլանների մասին , և այնպիսի տպավորություն է, որ ավելի շուտ է դեպքի վայրում լինում, քան դեպքի մասնակիցները: Մի ժամանակ դուք ծիծաղելի էիք պարոնա´յք և տիկնա´յք , իսկ հիմա արդեն' զզվելի , քանզի դեմ եք դուրս եկել մեր պետական և ազգային շահերին:

 

Մենուա Հարությունյան