Ստվերային կառավարության ձևավորումն ինքնին, սակայն, իշխող վարչախումբը տապալելու ուղղակի միջոց չէ: Եթե միայն ստվերային կամ, այլ կերպ ասած՝ այլընտրանքային կառավարությունների ձևավորման կամ այլընտրանքային երդմնակալության արարողությունների կազմակերպման միջոցով հնարավոր լիներ վարչախմբեր տապալել, աշխարհում օրական մի քանի տասնյակ կառավարություններ կփոխվեին: Բանալին հրապարակում քաղաքացիների, ընդդիմադիր ուժերի առավելագույն մոբիլիզացիան է, որին, սակայն, հրապարակի հարթակում կանգնած անձինք ակնհայտորեն չեն ձգտում:
Կից նյուէն՝այստեղ