Աշխարհի մի հատվածում համատարած աղքատություն է, մյուսում տոտալիտար բռնապետություն, երրորդում պայքար է գնում սեփական երկրի պատմությունը չիմացող լիբերալ զոմբիների և պահպանողական ազգայնականների միջև: Մարդկությունն ապրում է պատասխանատու, պատմական, ճակատագրական ժամանակներ: Կհաղթեն հոգով ու հավատով ուժեղները:

 


Եթե մենք՝ հայերս համաշխարհային այս փոթորիկների մեջ, ցանկանում ենք շահավոր դուրս գալ, նախ պետք է ինքներս մեր մեջ մաքրվենք: Երկիրն ազատագրենք օտարի դրածոներից և ձևավորենք խելացի, կարող, ազգային հայորդիներից բաղկացած համահայկական կառավարություն, որպեսզի ոտատակ չգնանք, որպեսզի կարողանանք գործիքից՝ գործոնի վերածվել և ձևավորվող նոր աշխարհում մեր արժանի տեղը զբաղեցնել...

 

Արմեն Զատիկյան