Ասա ո՞վ է հերոսդ, կասեմ ինչ ժողովուրդ ես, ինչ երկիր կունենաս և մանուկներդ ի՞նչ կուզենան դառնալ...
եթե հերոսներդ գիտության ու տեխնոլոգիաների առաջամարտիկ նորարարներն են Գեյթսի, Ջոբսի, Մասկի, Ցուկերբերգի նման՝ կունենաս դինամիկ զարգացող հասարակություն ու երկիր, մանուկներդ էլ կերազեն այն ժամանակների մասին, թե երբ են իրենց ինտելեկտի ուժով մարդկությանը մղելու առաջ ու ստիպելու խոսել իրենց մասին։


Եթե հերոսներդ իրենց մարդասիրաբար հյուրընկալած եվրոպական երկրներում ստադիոններ ու օդանավակայաններ պաթեցնող մարդասպան տեռորիստներն են, որոնց քնքշորեն «ջիհադի նահատակ» ես հայտարարում ու նրանց անուններով փողոցներ կոչում, հասարակությունդ էլ կլինի աղքատության մեջ խարխափող, իրար միս ուտող, աշխարհից գազազած ու աշխարհին ու քաղաքակրթությանը պատերազմ հայտարարած մի անուղեղ խառնամբոխ, իսկ մանուկներդ էլ 10-12 տարեկանում «գյավուր» մորթելու «առաջին քննությունն ու ստուգարքը» կհանձնեն...

 


իսկ այ, եթե առաջինի հանդեպ չգիտես ինչու գենետիկական ատելություն ես տածում, իսկ երկրորդի էլ պարանոյիկ ու ապամարդկային ագրեսիվությունը չունես, ու որպես հերոս քեզ համար գտածդ վզիդ նստած պարազիտներ
մաՄվելն է, լիսկան, շաշիկն ու «զակոննի գողը», հասարակությունդ էլ կլինի կյանքի ճամփամիջին թզբեհը ձեռքին պպզած «սեմուշկա» չրթել-թքելով ու «դուխովնիյ զրից» անող,աշխարհից բեխաբար «ամենատաղանդավոր ազգը», իսկ նոր կյանք մտնող մանուկներիդ համար էլ ընդօրինակման կուռքը կլինեն «զակոննիյ գողը», «թաղի» ու «չաստի» «նայողն» ու դոդ-թոխմախ-սաշիկի նման «թագավոր ախպերը»...
ամեն ազգ ու հասարակություն ինքն է ընտրում այն ճանապարհը, որն ընտրում է...

 

Նաիրի Բադալյան