Քաղցկեղի ճառագայթային բուժումը հանդիսանում է չարորակ նորագոյացությունների բուժման առավել տարածված և արդյունավետ մեթոդներից մեկը: Նման մեթոդով ամբողապես առողջանում են հիվանդների շուրջ 50%-ը:
Ցավոք սրտի, վերջին տարիներին Հայաստանում քաղցկեղով հիվանդների թիվը զգալիորեն ավելացել է: Եթե 2005թ. 14-ից բարձր տարիքային խմբում գրանցվել է առաջին անգամ ախտորոշված նորագոյացությունների 6.849 դեպք , ապա 2013թ. դեպքերի թիվն կազմել է 9.663 : Փաստացի հիվանդությունը աճել է շուրջ 41,1%-ով:
ՀՀ-ում գործող բժշկական սարքավորումները ունեն թարմացման կարիք, քանի որ դրանց մեծ մասը ունի տաս տարվա վաղեմություն: Սարքավորումների թարմացումը հնարավորություն կտա բարձրացնել հիվանդության ախտորոշման արդյունավետությունը:
Հիվանդության դեմ պայքարի կարևորագույն քայլերից մեկը աշխարհում՝ ճառագայթային բուժման կենտրոնների բացումն է: Գործադիր մարմնի որոշմամբ նման կենտրոն կլինի նաև ՀՀ-ում:
Եթե հաշվի առնենք, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների' առաջիկա տասնամյակի ընթացքում կանխատեսվում է քաղցկեղի դեպքերի թվի հետագա աճ շուրջ 57%-ով, ապա նման այդ կենտրոնի բացումը հրատապ է:
Սպասվում է, որ կենտրոնը հագեցած կլինի գերժամանակակից սարքավորումներով: Այն հնարավորություն կտա հեռահար բուժում ապահովել առնվազն 1000 հիվանդի և նույքանին իրականացնել ժամանակակից ախտորոշում: Այս ամենի հետ մեկտեղ կենտրոնի բացումը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և մասնագետների ռեալիզացմանը:
Նարեկ Սարգսյան