Ներդրում կատարելու պատրաստակամություն ունեցող ընկերությունները «մոտիվացվում են» պետության կողմից մի շարք արտոնությունների շնորհիվ:
Գործադիր մարմնի որոշմամբ ընկերություններից մեկին տրամադրվել է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն՝ ոսկերչության ոլորտում գործունեություն իրականացնելու համար:
Նման կերպ հնարավորություն կստեղծվի ներգրավել ներդրումներ, խթանել արտահանման ծավալների աճը ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով, ինչպես նաև ստեղծել նոր աշխատատեղեր:

 


Սպասվում է, որ ընկերությունը նախատեսվելիք ինը տարվա ընթացքում ներդրումների ծավալը կհասցնի 68.500.000 ԱՄՆ դոլարի: Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա մոտակա
5 տարվա ընթացքում կստեղծվի առնվազն 70 նոր աշխատատեղ:
Արտահանման թիրախում կլինեն ԵԱՏՄ երկրները, ԱՄՆ-ն, Կանադան, ԵՄ անդամ պետությունները և մի շարք այլե երկրներ: Սպասվում է, որ արտահանման ծավալները կլինեն մոտ 9.500.000 ԱՄՆ դոլարի սահմաններում:

 

 

Անի Սանոսյան