Երևանի <Ուսում> հանրակրթական դպրոցում անցկացվեց մինչև 13 տարեկանների ռուսական շաշկու( 64 վանդականոց ) Երևանի բաց առաջնությունը:
Ստուգատեսին մասնակցեց 39 պատանի( որից 5-ը Աշտարակից), և 15 աղջիկ: Հատկապես մրցանակային տեղերի համար ծավալվեց անզիջում ու լարված մրցապայքար:
Պատանիների մրցաշարում, որն ընթացավ շվեյցարական մրցակարգով ՝ 8տուրով , վաստակած 7,5 միավորով Երևանի չեմպիոնի կոչմանն արժանացավ 2012 թվականին Սոչիում անցկացված մինչև 7 տարեկանների կայծակնային շաշկու Եվրոպայի չեմպիոն, մինչև 12 տարեկանների 2015թ ՀՀ չեմպիոն Արտակ Ալիխանյանը (մարզիչ ՝ Նշան Ալավերդյան):

 


Իր ակտիվում 6,5 միավոր գրանցած Արման Ադամյանը գրավեց 2-րդ տեղը: Թեժ մրցապայքար ծավալվեց 3-րդ տեղի համար: Մրցաշարի 3 մասնակիցներ ՝ Սամվել Աբելյանը,Գրիգոր Գրիգորյանն ու Խաչատուր Հակոբյանը 6-ական միավորով բաժանեցին 3-5-րդ տեղերը:Նրանց միջև անցկացված լրացուցիչ մրցամարտերի արդյունքներով 3-րդ ճանաչվեց Աբելյանը , 4-րդը ՝ Գրիգորյանը, 5-րդը՝ Հակոբյանը:
Ծավալված անհաշտ մրցակացության մասին է վկայում նաև այն փաստն ,որ 2015թ ՀՀ փոխչեմպիոն աշտարակցի Տիգրան Հարությունովը այստեղ վաստակած 5 միավորով հաջողվեց զբաղեցնել միայն 8-րդ հորիզոնականը:

 


Աղջիկների մրցաշարը ևս ընթացավ սուր մրցակացության պայմաններում:Երևանի չեմպիոնուհու կոչմանն արժանացավ 6հնարվորից 5 միավոր վաստակած մինչև 10 տարեկանների ՀՀ փոխչեմպիոնուհի Հռիփսիմե Յուզբաշյանը:
Իրենց ակտիվում 4,5-ական միավոր գրանցած Մոնիկա Կիրիմյանը, Շողիկ Ավետիսյանն ու Մարիամ Պետրոսյանը բաժանեցին 2-4-րդ տեղերը :Նրանց միջև անցկացված լրացուցիչ մրցամարտերի արդյունքներով 2-րդ տեղը զբաղեցրեց Մոնիկան, 3-րդը՝Շողիկը, իսկ Մարիանը հանգրվանեց 4-րդ հորիզոնականում:
Տեղին է նշել ,որ թե՛ աղջիկների և թե՛ պատանիների մրցաշարերում 1-6-րդ տեղերը գրաված բոլոր շաշկիստները Նշան Ալավերդյանի սաներն են ,և սովորում են <Ուսում> հանրակրթական դպրոցում:
Այս մրցաշարի ընթացքում ցույց տված արդյունքներով 15-ից ավելի պատանի շաշկիստներ լրացրեցին մարզական պատանեկան տարբեր կարգեր:
Հավելենք նաև ,որ երևանցիներից բացի ստուգատեսին մասնակցած աշտարակցի շաշկիստները մարզվում են մարզիչ Ժաննա Բոնդարևայի գլխավորությամբ:
Ռուսական շաշկու Երևանի առաջնության բոլոր մրցանակիրները արժանացան դիպլոմի և մեդալի:
Շաշկու ՀՀ ֆեդերացիայի (նախագահ Ալբերտ Պողոսյան) մամուլի ծառայությունից հայտնեցին ,որ ըստ օրացուցային պլանի մեծահասակների ռուսական շաշկու ՀՀ առաջնությունը նախատեսում է անցկացնել ամռանը, իսկ ՀՀ պատանեկան առաջնությունը՝ հոկտեմբերին:

 


Ի դեպ , ռուսական շաշկու 2016թ Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու նոյեմբերի 11-20-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում , իսկ միջազգային շաշկու (100վանդականոց ) 2016թ Եվրոպայի առաջնութոյւնը՝ նախատեսվում է անցկացնել Թուրքիայի Իզմիր քաղաքում: Եթե ֆինանսական միջոցներ հայթայթվեն ու հովանավորներ գտնվեն ՀՀ պատվիրակները ևս կփորձեն մասնակցել եվրոպական կարևորագույն այդ ստուգատեսերին:

 


Նկատենք, որ շաշկու զարգացմանը առանձնակի մեծ ուշադրություն դարձնող Երևանի <Ուսում> հանրակրթական դպրոցում(տնօրեն Սուսաննա Թամարյան) 1-4-րդ դասարաններում ռուսական շաշկու ՀՀ բազմակի չեմպիոն , մարզիչ Նշան Ալավերդյանը շաշկի է դասավանդում: Վերջին տարիների ՀՀ-ում կազմակերպված շաշկու մրցաշարերի մրցանակակիրների 90 տոկոսն հենց այս կրթօջախի սաներն են :


Արամ Ուգուջյան