Աշնանն ու ձմռանը մարմինը ենթարկվում է բազմաթիվ վիրուսների և վարակների։ Բարեբախտաբար, կա բնական միջոց, որով կարող եք հեշտությամբ ամրապնդել իմունային համակարգը և պաշտպանել օրգանիզմն այդ վիրուսներից։
Անհրաժեշտ բաղադրիչներ
·
1 մեծ կիտրոն
· 200 գրամ մեղր
· 1 կոճապղպեղ։

 

Պատրաստման եղանակը
Առաջինը պետք է մաքրել կոճապղպեղը։ Այնուհետ մանր կտրատել կիտրոնն ու կոճապղպեղը և լցնել այն բլենդերի մեջ։ Ավելացնել մեղրը և լավ հարել։ Պատրաստի զանգվածը լցնել ապակե տարայի մեջ և փակել։ Խառնուրդը պետք է պահել սառնարանում։

 


Մեծահասակերն այս հրաշք խառնուրդը պետք է օգտագործեն օրը 1 ճաշի գդալ, իսկ երեխաները՝ 1թեյի գդալ։ Այն կարելի է նաև ավելացնել թեյի կամ տաք ըմպելիքի մեջ և այդպես խմել։
Կիտրոնը հարուստ է վիտամին C-ով, այն պարունակում է օրգանական թթուներ և բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը։ Կիտրոնը խորհուրդ է տրվում մրսածության դեպքում։ Մինչդեռ կոճապղպեղը խթանում է լորձի արտազատումը և դրանով իսկ նպաստում հազի և կոկորդի ցավի վերացմանը։ Կոճապղպեղն ունի նաև հակաբակտերիալ, հակաթունավոր հատկություններ։ Այն լավագույն միջոց է գրիպի և մրսածության կանխման համար։

 

Վրեժ Հովսեփյան