Հայաստանը զբոսաշրջության զարգացման խնդիր ունի, դա ոչ ոք չի ժխտում։ Ինչպես ցանկացած բիզնես, այնպես էլ զբոսաշրջությունը ունի իր "պրոդուկցիան"՝ կախված որի որակից՝ համապատասխան կատեգորիայի սպառող(հաճախորդ)։ Որոշ երկրներ զբոսաշրջիկներին գրավում են հանգստյան գոտիներով(ծով, լեռնագնացություն, առողջարաններ), որոշները՝ մշակութային արժեքներով(պատմական հուշարձաններ, ազգային սովորույթներ, ազգային ուտեստներ և այլն) որոշները՝ ուղղակի իրենց շքեղ քաղաքներով, առևտրային զոնաներով և այլն։ Իսկ ինչո՞վ է փորձում Հայաստանը "զարմացնել" իր հաճախորդներին և ո՞ր գնային, կամ որ տեսակի ու ո՞ր երկրից ենք ակնկալում զբոսաշրջիկներ գրավել։ Տարբերակները հետևյալն են.
Հայաստանը ծով չունի, իսկ Սևանը ի վիճակի չէ ամառային հանգիստ ապահովել, բայց որոշակի քայլեր արված են լեռնադահուկային բիզնեսի զարգացման համար, բայց այստեղ էլ շատ վատ է աշխատում մարկետինգը, նախ պետք է ուսումնասիրել մրցակիցներին, Եվրոպան հարուստ է նման բարիքներով, եվրոպացին չի գա, արևելյան երկրներից նույնպես դժվար թե այցելեն, ռուսներին մենք չենք կարողանում ներգրավել, դե պարսիկներն էլ հիմնականում օգտվում են այլ հաճույքներից, հյուրանոցային ու կոտեջային բիզնեսը անհամեմատ ավելի թանկ է, քան մրցակիցների մոտ, չնայած սպասարկման որակը միգուցե և չի զիջում։ »

 


Ո՞ւմ կարող ենք "զարմացնել" մեր մշակույթով. միգուցե հարուստ եվրոպացիներին, բայց չմոռանանք, որ նրանք նույնպես աղքատ չեն այդ հարցում, մենք չունենք նախաքրիստոնեական ճարտարապետություն(բացառությամբ Գառնին), բայց ունենք յուրօրինակ ու հիասքանչ քրիստոնեական կառույցներ, բայց մենք դրանցով չենք պատրաստվում "զարմացնել" ․մեր տուրիստներին, քանի որ մենք այդ կուլտուրայից նույնպես հետ ենք մնացել, մեր "առաջադեմ" հասարակությունը մեծամասամբ "աթեիստ" է և դեմ է եկեղեցաշինության ու հուշարձանների ռեստավրացիայի համար արվող ծախսերին, բացի դա, եթե մենք ցուցաբերում է բացահայտ աճող ատելություն եկեղեցու հանդեպ, ինչպե՞ս կարող է հետաքրքրություն ցուցաբերել եվրոպացի, ռուս կամ ամերիկացի զբոսաշրջիկը, դե իսկ մոսուլման զբոսաշրջիկներին մեր եկեղեցիները բացարձակ հետաքրքիր չեն։ Մենք հաճախ դժգոհում ենք նաև տաքսիների ու հուշանվերների գներից, որոնք իրականում բարձր չեն, բայց հատուկ տուրիստների համար գործում են միանգամայն այլ տարիֆներ։ Մենք զբոսաշրջիկներին վերաբերվում ենք այնպես, կարծես նա վերջինն է իր տեսակի մեջ, և փորձում ենք մինչև վերջին կաթիլը հյութաքամ անել, մեզ հասանելի չի հայտնի ֆիլմից ասացվածքը՝ "постоянный клиент платит дважды"։

 


Մեր հույսը մնացել են սփյուռքահայերը, ովքեր գալիս են կարոտից, ու որոնց մենք նույնպես չենք սիրում, մեղադրում ենք նրանց հայրենիքից հեռու ապրելու համար, բարեգործություն ու տնտեսական ներդրումներ չանելու համար, ծաղրում ենք "Սիսն ու Մասիսը" տեսնելու համար եկած մեր հայրենակիցներին։
Ու վերջապես մեր վերջին հույսը, վերջին ապավենը՝ պարսիկները, ովքեր Հայաստանում փնտրում են էժան սեքս, էժան հաճույքներ, էժան հասանելի ու որակյան խոզի միս, որը Պարսկաստանում հասանելի չէ։ Եթե դիտարկենք ու դասակարգենք զբոսաշրջիկների որակական կազմը՝ որպես կրիտերիա ընդունելով նրանց կուլտուրան ու օրական կտրվածքվ ծախսած միջին գումարը, ապա նրանք կհայտնվեն վերջին հորիզոնականներում։ Նրանք հատկապես աչքի են ընկնում իրենց լկտիությամբ, գողության հանդեպ մոլուցքով, անբարո պահվածքով։ Բայց ինչևէ, քանի որ նրանք մեր երկրին պետք են, նույնիսկ նրանց հանդեպ պետք է ցուցաբերել բարյացկամ վերաբերմունք, չէ՞ որ հյուրերը միշտ չէ, որ ցանկալի են լինում, բայց միևնույն ժամանակ ամեն մի լկտի պահվածքի համար մենք պետք է նրանց ցույց տանք, որ իրենք ընդամենը հյուր են, ու Աքեմենյան դարաշրջանը վաղուց անցյալում է։

 


Ես ցավով եմ ընդունում, երբ պարսիկ զբոսաշրջիկների պահվածքը մեր երկրում որոշ մարդիկ համեմատում են հայերի պահվածքի հետ այլ երկրներում, ընկերնե՛ր ջան դրանք տարբեր բաներ են, պարսիկները մեզ մոտ զբոսաշրջիկ են, հյուր, իսկ հայերը այլ երկրներում․ կա՛մ էմիգրանտ են, կամ արդեն տեղի բնակիչ, իսկ հայ տուրիստները, ովքեր մեկնում են հանգստանալու Եվրոպայում, Եգիպտոսում, Թուրքիայում(ցավոք) ու եթե նույնիսկ մեծ գումարներ չեն թափում էդ երկրում, հաստատ իրենց շատ ցիվիլ են դրսևորում։

 

Հայկ Մարգարյան