Դեռ ընդամենը ոչ այդքան մեծ թվով տուրիստներ են մտել Երևան, բայց մենք արդեն մեր անհանդուրժողականությունն են ցուցաբերում…
Ամբողջ աշխարհում տուրիստները որևէ երկիր այցելելիս փող են ծախսում ուտել-խմելու, զվարճանալու, հաճույքներ վայելելու կամ պատմամշակութային արժեքներ վայելելու նպատակով և պետք չէ զարմանալ, որ Հայաստան այցելող տուրիստները նույնն են ցանկանում:
Ի դեպ, իրանցի տուրիստներն անհամեմատ ավելի զուսպ են և կոռեկտ , քան եվրոպացի երիտասարդները: Հուսանք' նրանք էլ առաջիկայում մեծ թվով կգան Երևան' որպես տուրիստ և մեր անհանդուրժողները հնարավորություն կունենան համեմատելու իրանցի երիտասարդ տուրիստների և եվրոպացի երիտասարդ տուրիստների տարբերությունը:
Մենուա Հարությունյան