Ալիևյան haqqin.az կայքը հրապարակելով հայտնի ադրբեջանցի գրող,դրամատուրգ և ռեժիսոր Մաքսուդ Իբրահիմբեկովի մահվան լուրը բացարձակ չի թաքցրել իր ուրախությունը...Տխուր հոդվածը վերնագրված էր."Վերջապես մահացավ Մաքսուդ Իբրահիմբեկովը"(տես՝լուսանկար 1)...Որոշ ժամանակ անց խմբագրությունը կոսմետիկ փոփոխության էր ենթարկել վերնագիրը՝"Ահա և մահացավ Մաքսուդ Իբրահիմբեկովը"(տես՝լուսանկար 2)...Մահախոսականի հետ մեկտեղ haqqin.az-ցիները ընթերցողին բացատրություն են տվել,թե ինչու են այդքան ուրախացել Մաքսուդի մահվան կապակցությամբ...

 

Պարզվում է,որ այս ալիևյան կայքի գլխավոր խմբագիրը շատ վիրավորված է եղել Մ.Իբրահիմբեկովից այն բանից հետո,երբ վերջինս շատ վատ է արտահայտվել "Մոնիտոր" ամսագրի սպանված գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովի վերաբերյալ...Սակայն չգիտես ինչու՞ haqqin.az-ի գլխավոր խմբագիր,նախկին ընդդիմադիր Է.Ֆաթուլաևը չի անդրադառնում սպանության և Մ.Իբրահիմբեկովի պատվիրատուին...Այո՛,պատվիրատուին..Քանի որ Էլմար Հուսեյնովի սպանության պատվիրատուն և Մաքսուդի կողմից Էլմարի հասցեին հնչած վիրավորանքների պատվիրատուն նույն մարդն է՝Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը,որին Է.Հուսեյնովը ահավոր խանգարում էր իր բացահայտումներով և բերանբացությամբ...

 


Սակայն հետագայում Իլհամ Ալիևի և Իբրահիմբեկովների հարաբերությունները վատացան...Մաքսուդի եղբայրը՝Ռուստամ Իբրահիմբեկովը,ով խորհրդային ֆիլմերի հայտնի կինոռեժիսոր է ("Անապատի սպիտակ արևը") 2013թ-ին Ադրբեջանի ընդդիմադիրների կողմից առաջադրվեծ որպես երկրի նախագահի թեկնածու՝վերածվելով Իլհամ Ալիևի լավ ընկերոջից ոխերիմ թշնամու...Ադրբեջանի իշխանությունները չներեցին Ռ.Իբրահիմբեկովին այս հանդգնության համար...Նա մեղադրվեց բազմաթիվ ֆինանսական հանցագործությունների մեջ և այդպիսով փակվեց նրա ճանապարհը դեպի Բաքու...
Հենց սրանով էլ պայմանավորված էր ալիևյան կայքի այս ցինիկ հրճվանքը Ռ.Իբրահիմբեկովի եղբոր՝Մաքսուդի մահվան կապակցությամբ...
Բազմաթիվ բարդույթներ ունեցող Իլհամ Ալիևը նույնիսկ պատերազմում է մեռածների հետ...

 

 

Գագիկ Համբարյան