Յուրաքանչյուր երեխա ինչ-որ չափով հանճար է և յուրաքանչյուր հանճար ինչ-որ չափով երեխա է (Արթուր Շոպենհաուեր):

 

 

Երեխան ծնվում է սիրված լինելու անհրաժեշտությամբ և այդ առումով ողջ կյանքը մնում է երեխա (Ֆրենկ Կլարկ):

 

 

Երեխաները, որոնց չեն սիրում, դառնում են մեծեր, որոնք չեն կարող սիրել (Պեռլ Բակ):

 

 

Առաջին երեխան – վերջին տիկնիկն է (ժողովրդական իմաստություն):

 

 

Սովորեցրեք ձեր երեխաներին լռել: Խոսել նրանք կսովորեն իրենք (Բենջամին Ֆրանկլին):

 

 

Երեխաները ամեն ինչ ուշադիր լսում են այն ժամանակ, երբ խոսում են ոչ իրենց հետ (Էլեոնորա Ռուզվելտ):

 

 

Ամեն մի ագռավ համարում է իր ձագուկին ամենագեղեցիկն այս աշխարհում (Ռոբերտ Բերտոն):

 

 

Հարգալից որդին նա է, ով տխրեցնում է հորն ու մորը միայն իր հիվանդությամբ (Կոնֆուցի):

 

 

Երեխան ունի իր առանձահատուկ տեսնելու, մտածելու և զգալու ունակությունները: Չկա ավելի հիմար բան, քան փորձել փոխարինել դրանք մեր ունակություններով (Ժան Ժակ Ռուսո):

 

 

Երեխաները խայտառակում են մեզ, երբ մարդկանց մոտ պահում են իրենց այնպես, ինչպես մենք մեզ տանը (Դեմոկրիտ):

 

 

Երեխաները միանգամից և հեշտությամբ են համակերպվում երջանկության հետ, քանի որ իրենց էությամբ նրանք իրենք են հանդիսանում ուրախություն և երջանկություն (Վիկտոր Հյուգո):

 

 

Սիրարփի Մարգարյան