Բրյուսելում ահաբեկչական գործողություններին վաղուց էին սպասում։ Այնտեղ իմ ապրելու ամիսների ընթացքում քաղաքը դարձել էր մութ ու մռայլ։ Ամենուր վախի մթնոլորտ էր։ Վերացել էին արևմտաեվրոպական քաղաքներին հատուկ գույները, կյանքի դինամիկան ու համը։ Մետրոյի կայարանը, որում տեղի ունեցան պայթյունները նախկին աշխատավայրիս ուղիղ դիմաց էր՝ բնակարանիցս ոչ շատ հեռու։ Այդ մետրոյից ամեն օր աշխատանքի գնալու նպատակով օգտվում էին գործընկերներս, նախկին կուրսեցիներս ու հազարավոր այլ մարդիկ։ Այսօր այնտեղ կարող էր լինել մեզնից յուրաքանչյուրը։
Գրիգոր Երիցյան