Արդեն մոտ հինգ ժամ է' ԱԺ-ում ընթանում է Ընտրական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումը, որին մասնակցում են արտախորհրդարանական քաղաքական ուժեր, քաղաքացիական-հասարակական կազմակերպություններ, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Նախորդ ժամերին քննարկումն ընթացել է կարծիքների ու առաջարկների տարափի ներքո:

 


Մտքերի փոխանակման ժամանակ հետաքրքիր դիպված տեղի ունեցավ. երբ ԱԺ կենտրոնական ամբիոնից ելույթ էր ունենում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, նիստը նախագահող Հովհաննես Սահակյանը ընդհատեց ելույթը՝ նշելով, որ ժամանակը սպառվել է, և խնդրեց զբաղեցնել իր տեղը (մինչ այդ ելույթ ունեցող որոշ կանանց Սահակյանն ընդառաջեց մեկական րոպե ժամանակ տալով՝ կապված կանանց միամսյակի հետ):

 

Իոնիսյանը խնդրեց մի քանի վայրկյան ավելացնել միտքն ավարտելու համար: «Միայն միամսյակի շրջանակներում, պարոն Իոնիսյանը, մնացածը ձեր որոշելու հարցն է»,- արձագանքեց Սահակյանը:
Իոնիսյանը շարունակեց իր խոսքը՝ ևս մի քանի վայրկյան ճառելով երկրի թիվ մեկ ամբիոնից:

 

 

Արմեն Հովասափյան