կոռուպցիան ցանկացած երկրի համար ամենադժվար հաղթահարելի խնդիրներից է
ամենից առաջ հենց այն պատճառով, որ ամեն երկրում կոռուպցիան ֆինանսական հոսք ապահովելու ամենահեշտ ձևն է այդ երկրի նախագահի համար
իսկ ամեն նախագահ չի, որ կարող է կամովի հրաժարվել եկամտի աղբյուրից
Արցախում, վերջին 7-8 տարիների ընթացքում, կոռուպցիոն երևույթները, գրեթե /գրեթե եմ ասում, որովհետև , փոքր պետությունում, որտեղ բոլորն իրար ծանոթ-հարևան-բարեկամ են, պաշտոնական դիրքի չարաշահումն անխուսափելի է, զանգով հարց լուծելու դրսևորմամաբ' շատ հաճախ/, վերացել են մի շարք համակարգերում' ոստիկանություն, դատարաններ, դատախազություն...
իսկ սրանք պետական համակարգում առավել կոռումպացված մարմիններն էին...
այսինքն, կարելի է վստահությամբ ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարում Բակո Սահակյանը վճռական քայլ է արել' հրաժարվելով ֆինանսական հոսքից../ թե ինչու դա չատարածվեց մյուս բոլոր օղակներում' դա այլ հարց է/
ինչ եմ ուզում ասել
կենտրոնաձիգ իշխանության հմայքն անտեսել չի կարելի...
ամեն դեպքում, կուսակցապետության պարագայում/ որ նույնն թե խոհրդարանական/ ես դժվարանում եմ պատկերացնել նման միասնական կամք գերիշխող կուսակցության /այսօր' մեկ, վաղը' մյուս/ կողմից ..
Բելլա Լալայան