Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է տաբատի մեջ դրված գուլպայի հետ կապված իրավիճակը, ինչպես նրան նկատել են Դնեպրոպետրովսկում կայացած համաժողովի ժամանակ: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

 

«Որքան է ցածրացել Համայն Ռուսիո նախագահը. անցյալում Յուլիա Տիմոշենկոյի հետ կայացած մամուլի ասուլիսում կատակել է իմ փողկապի մասին, Սարկոզիին և ամբողջ աշխարհին հայտարարել է ինձ ձվերից կախելու ցանկության մասին, իսկ հիմա ակտիվորեն հետաքրքրվում է իմ աջ գուլպայով՝ ավելի ու ավելի ստորանալով»,- գրել է Սաակաշվիլին՝ արձագանքելով այդ առիթով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությանը: