Նիկոլը վա բանկ է գնում
Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրությունները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար յուրատեսակ «ճակատամարտի» է վերածվում, քանի որ Նիկոլ Փաշինյանը 2017-ի ընտրարշավի ոչ պաշտոնական մասը ցանկանում է մեկնարկել Հրազդանի ընտրություններով:
Հասկանալի է, որ այս հանգամանքով պայմանավորված, Նիկոլն ամեն գնով ձգտելու է Հրազդանում ապահովել իր թեկնածուի հաղթանակը: Հրազդանը իհարկե պատահական չի ընտրված, այնտեղ «Քաղաքացիական պայմանագիրը» ունի քիչ թե շատ հեղինակություն ունեցող թեկնածու և քարոզարշավի մեկնարկի համար Հրազդանը հատուկ նշանակություն ունի:

 


Ըստ էության, Նիկոլը իր բոլոր ռեսուրսներն ուղղել է Հրազդան, ինչը հաղթանակի դեպքում լավ մեկնարկ կապահովի «Քաղաքացիական պայմանագրի» համար, իսկ ձախողման դեպքում՝ նվազագույնը տապալում կապահովվի քարոզչական հարթությունում:
Հրազդանում պարտությունը Նիկոլի պոտենցյալ ընտրազանգվածի համար տագնապի ահազանգ կլինի առ այն, որ առաջիկա ընտրություններին Նիկոլը բարձր ընտրաձայների հնարավորություն չունի, ինչը և հոգեբանական և քարոզչական առումով անընդհատ ճնշում է գործադրելու Նիկոլի թիմի վրա:

 


Ըստ էության, Հրազդանի ընտրություններով Նիկոլն ընտրել է վա բանկ գնալու ուղին, իսկ թե իրադարձություններն ինչ հունով կընթանան, կերևա ապրիլի 17-ից հետո:

 

Արման Ղարիբյան