Նավթն աշխարհում արդյունաբերական մակարդակով առաջինը սկսել են արդյունահանել Ռուսաստանն ու ԱՄՆ-ն: Երկուսն էլ նավթ արդյունահանող խոշոր երկրներ են: ԱՄՆ-ն վերջին տարիներին դարձել է առաջատար նավթարդյունահանող երկիր' գերազանցելով անգամ Սաուդյան Արաբիային:

 


Տրամաբանորեն որևէ ապրանք շատ արտադրողին ձեռք է տալիս, որ այդ ապրանքի գինը միշտ բարձր լինի, որ թե ներքին, թե արտաքին շուկայով վաճառելով հարստանա: Բայց ԱՄՆ-ի պարագայում այդ լոգիկան չաշխատեց: Այդ երկիրը սկսեց նավթ չներկրել, ինչը միանգամից հանգեցրեց նավթի գների գահավիժմանը:

 


Դե, բնական է, որ եթե էժան է էներգակիրը, էժանանում է նաև ապրանքների ինքնարժեքը: Այսինքն' ԱՄՆ-ն կամա թե ակամա նպաստում է, որ ամբողջ աշխարհում ապրանքները դառնան ավելի էժան ու մատչելի: Ախր ապրանքների մատչելի լինելուց բոլորը պետք է ուրախանան, անգամ արտադրողը, քանի որ այդ ապրանքի սպառումը կմեծանա: Բայց պարզվում է, որ ոչ, Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն ուրախանում:
Ինչն է հետաքրքիր: ԱՄՆ-ում, օրինակ, բենզինի գինը մոտ 4 անգամ ցածր է, քան Ռուսաստանում: Ռուսաստանում գները շատ չեն իջնում' հակառակը, տեղեր կա, բարձրանում են սեփական բնակիչների համար: Մենք էլ, կապված լինելով ռուսական տնտեսության հետ, նույն շղթայում ենք:

 


Եվ ահա այստեղ ավանդական հռետորական հարցն է առաջանում: Ինչո՞ւ հետխորհրդային տարածքում միշտ ամեն ինչ «умом не понять»: Չնայած պատճառը հասկանալի է: ԱՄՆ-ի տնտեսությունը կախված չէ էներգակիրների վաճառքից ստացվող եկամուտներից: ԱՄՆ-ն լիովին ինքնաբավ երկիր է, ուստի իրեն կարող է նման ճոխություն թույլ տալ' դրանով սեփական բնակիչներին դարձնելով ավելի բարեկեցիկ, իսկ Ռուսաստանին թուլացնելով էլ ավելի:
Իսկ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ն, ըստ էության, թույլ չի տալիս, որ նավթով հարուստ իսլամական երկրները այնքան հարստանան ու «հաբռգեն», որ սկսեն հավակնություններ ունենալ:

 

 

Տիգրան Խաչատրյան