Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.



«Այսօր այցելել եմ Հրազդանի բոլոր 13 դպրոցները, որտեղ հանդիպումներ եմ ունեցել դպրոցների տնօրենների հետ։

 

 

Տնօրենների հետ քննարկել եմ դպրոցները ընտրական և քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելու, աշակերտների միջոցով ծնողներին քարոզչական ճմշումների ենթարկելու արատավոր պրակտիկայից հեռու պահելու անհրաժեշտության հարցը։

 

 

Մի քանի օր առաջ նույն հարցը քննարկել եմ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ։

 

 

Նշեմ, որ Հրազդանի հանրակրթական բոլոր դպրոցների ղեկավարները համաձայնել են Ընտրական օրենսգրքի պահանջները անվերապահորեն կատարելու անհրաժեշտության մտքի հետ»։