պետք է հույս պահել, որ հանձնաժողովը քննարկումների արդյունքում կընդունի այնպիսի փոփոխություններ, որի արդյուքնում Արցախը կունենա կառավարման ամենաօպտիմալ տարբերակը՝ սեփական տարբերակը !!!
Սա այն հնարավորությունն է , որով Արցախի խորհրդարանը կարող է ցույց տալ, որ ինքնուրույն գործող մարմին է և կարող է ոչ թե արտագրել Հայաստանից բոլոր օրենքները, այլ առաջ քաշել սեփական նախագիծը՝ հատկապես, եթե այդ նախագիծը երկրի գլխավոր օրենքին է վերաբերում...
այս մոտեցման համար կա պարզ ու հստակ, անհերքելի աքսիոմա.

 


կառավարման համակարգում այլ երկրի մոդելը կիրառելը /այլ երկիր նկատի չունեմ Հայաստանը, այլ այն երկրների փորձը, որ փոխառեց Հայաստանը/ , առանց հաշվի առնելու տվյալ երկրի աշխարհաքաղաքական դիրքը, իրողությունները և խնդիրները, հղի են վտանգներով, ընդհուպ մինչև երկրի քայքայում, պետականության կորուստ ...
թույլ տալ, որ պատերազմող Արցախում արհեստածին խոչընդոտներ ստեղծվեն՝ երբմեն հրատապ որոշում պահանջող հարցերում ՝ խորհդարանում քննարկության ներկայացվելու և հավանություն ստանալու պահանջով՝ անթույլատրելի է !!!

 


խորհրդարանական կառավարումը, որն ըստ էության վարչապետական կառավարում է ենթադրում, քանի որ խորհրդարանում գերիշխող քաղաքական ուժն էլ զբաղեցնելու է այդ պաշտոնը, որևէ էական փոփոխություն չի բերելու ոչ իրավունքի գերակայության, ոչ ժողովրդավարական սկզբունքների, ոչ իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռման, ոչ էլ հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու հարցերում ...
այնպես, որ սեփական, նախադեպը չունեցող տարբերակի խնդիրը ՀՐԱՏԱՊ Է !

 

Բելլա Լալայան