Ուկրաինայի թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների դեմ պայքարի բյուրոյի ղեկավար Իլյա Կիվան «Facebook» սոցիալական ցանցում իր հետևորդներին զարմացրել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց մասին անսպասելի հայտարարություններով:
Իրավապահը կոչ է արել սպանել համասեռամոլներին՝ վկայակոչելով աստվածաշնչյան տողերը:
Սոցցանցի ոչ բոլոր օգտատերերն են հավանություն տվել նրա կողմից արված հայտարարությանը:
Նշենք, որ այս գրառումը Կիվան տեղադրել է Լվովում տեղի ունեցած իրադարձություններից հետո, որտեղ արմատականների մի խումբ ընդհատել է ԼԳՏԲ-ի փառատոնը, այնուհետև քարկոծել ոստիկաններին, որոնք հայտնվել են իրենց ճանապարհին: