Մուդիս վարկանիշային ընկերությունը շարունակում է Հայաստանի տնտեսության վերաբերյալ բացասական կանխատեսումները' նշելով հիմնական ռիսկերը' արտաքին կախվածության ավելացում, տրանսֆերտների նվազում, արտաքին ներդրումների համար անկայուն հեռանկարի առկայություն, բյուջետային ցուցանիշների վատթարացում, հաջորդ տարի պետական պարտքի ՀՆԱ 50% ցուցանիշի արձանագրում:
Այս ամենի մասին խոսվում է արդեն երկու տարի և խնդիրների լուծման ուղղությամբ որևէ քայլ չի կատարվում: Ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսությունը մտնում է խորը ճգնաժամային փուլ. առաջիկա տարիներին արձանագրվելու է վերջին 20 տարիների վատագույն ժամանակահատվածը:
Մեսրոպ Առաքելյան