Սակայն սերը միայն ուրիշով գերվելը չէ և բացի սեր-վայելքից,դրանում կա նաև հասկանալու զգացում:Զուր չեն ասում. սիրել՝ նշանակում է հասկանալ,սիրված լինել,նշանակում է լինել հասկացված:
Մարդկանց մեջ սերն ասես ծնում է գերըմբռնում՝ մեկ ուրիշի զգացմունքներն զգալու,նրա զգացմունքների ընկալելու ունակություն:Ասես քո նյարդերը ներաճել են նրա նյարդերում,նրա ցավը լցվում է քո ցավային կենտրոնները,նրա ուրախությունների ընդունիչների մեջ,և դու դրանք վերապրում ես գրեթե ինչպես քոնը:Ասես երկու հուզական դաշտեր միաձուլվում են մեկի մեջ,և ծնվում է այդ նույն խորհրդավոր «միաձուլումը» հոգիների,որը սիրո ամենաբարձր թռիչքն է,նրա ամենալուսավորող ռենտգենյան դրսևորումը:
Հոգու գաղտնագաղտնի խորքերում ծնվում է իր սեփական անձի պես գրեթե հիվանդագին կերպով ուրիշին թանկ գնահտելու երևույթը. դա լինում է նյարդային հիվանդություն,հոգու ամենաիսկական տենդ,հատկապես դժբախտ սիրո կամ էլ այնպիսի սիրո դեպքում,որը թունավորված է խանդով:Հենց այստեղ էլ ընկած է սիրո և նրա ազգակիցների՝ սիրահարվածության,համակրանքի,հրապուրվածության գլխավոր ջրբաժանը:Դրանք կարող են ավելի բուռն,ավելի ջերմ լինել,քան սերը,բայց ամենից հաճախ դրանք զգացմունք են միայն իր համար և եսակենտրոն:Սերը երկկենտրոն է,այն միաժամանակ զգացմունք է իր և ուրիշի համար միանգամից:
Որովհետև,երբ երկու «ես»-երի հավասարակշռության ձգտումն սկսում է թուլանալ,ապա փոքրանում է սիրո բուն միջուկը,և ոչ թե սոսկ դրա շիկացումը,նվազում է ոչ միայն դրա «քանակը»,այլև «որակը»....Որովհետև ուրիշին սեփական անձի չափ թանկ գնահատելը,նրա զգացմունքները սեփականի պես վերապրելը սիրո հոգեբանակա ն բուն նյութն է,նրա զգացողությունների հուզական նյութը:
Սիրարփի Մարգարյան