Այսօր Բրյուս Ուիլիսի ծննդյան օրն է: Վոլտեր Բրյուս Ուիլիս (անգլերեն՝ Walter Bruce Willis, ծնվ.՝ մարտի 19, 1955 թ.), առավել հայտնի որպես Բրյուս Ուիլիս, ամերիկացի դերասան, պրոդյուսեր և երաժիշտ, ով իր կարիերան նախ սկսեց հեռուստատեսությունում աշխատելով, որից հետո նաև հանդես է եկել գեղարվեստական տարբեր ժանրերի ֆիլմերում (կատակերգություն, դրամա, էքշն): 

 

Брюс Уиллис актёр, музыкант, продюсер

Մեծ ճանաչում է ձեռք բերել որոնցից կարելի է առանձնացնել «Քրեական ընթերցվածք», «Մեղքերի քաղաքը», «12 կապիկներ», «Արմագեդդոն», «Պինդ ընկույզ», «Շնագայլը», «Հինգերորդ տարրը» և «Վեցերորդ զգայարան» ֆիլմերը։

Брюс Уиллис актёр, музыкант, продюсер

Ուիլիսն երկու անգամ ստացել է Էմմի մրցանակ, մեկ անգամ Ոսկե Գլոբուս և չորս անգամ առաջադրվել է Սատուրն մրցանակաբաշխությունում։ Ամուսնացած է եղել դերասանուհի Դեմի Մուրի հետ, ովքեր իրենց 13 տարվա համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երեք դուստր։

Брюс Уиллис актёр, музыкант, продюсер

Բրյուս Ուիլիսը ծնվել է Իդար-Օբերշտեյնում՝ Արևմտյան Գերմանիայում, ամերիկացու և գերմանուհու ընտանիքում: Նրա հայրը՝ Դեվիդը, զինվորական էր: 1957 թվականին, երբ ավարտվեց նրա ծառայությունը, ընտանիքը վերադարձավ Նյու Ջերսի:

Брюс Уиллис актёр, музыкант, продюсер

Բրյուս Ուիլիսի կարիերայում եղել են և’ վերելքներ, և’ անկումներ: Օրինակ, 90-ականների սկզբներին նա նկարահանվեց ոչ այնքան հաջող ֆիլմերում, սակայն 1994 թվականին նա խաղաց Տարանտինոյի հայտնի «Քրեական ընթերցվածք» (“Криминальное чтиво”) ֆիլմում և հետ բերեց կորսված դիրքերը: 90-ականների վերջին կրկին գրանցվեց անկում, սակայն 1999 թվականին Բրյուսը խաղաց նշանակալի դեր հայտնի “Վեցերորդ զգայարան” ֆիլմում, որի արդյունքում աշխատեց մոտ 100 միլիոն դոլար:

Брюс Уиллис актёр, музыкант, продюсер

Սակայն փառքը Բրյուսի մոտ եկավ ոչ միանգամից: Նա ստիպված էր տարիներով խաղալ երկրորդական դերեր տարբեր ֆիլմերում և սերիալներում: Այդ դերերի շնորհիվ նա վաստակեց կատակերգական դերասանի համբավ: Սակայն 1988 թվականին նա անսպասելիորեն նկարահանվեց մարտաֆիլմում՝ «Ամուր կաղինը» (“Крепкий орешек”), որն էլ նրան բերեց համաշխարհային հռչակ:

Брюс Уиллис актёр, музыкант, продюсер

Брюс Уиллис актёр, музыкант, продюсер

Брюс Уиллис актёр, музыкант, продюсер

Брюс Уиллис актёр, музыкант, продюсер

Брюс Уиллис актёр, музыкант, продюсер

Брюс Уиллис актёр, музыкант, продюсер

Брюс Уиллис актёр, музыкант, продюсер