1971թ մարտի 19-ին Երևանում ծնված լեգենդար հունահռոմեական ոճի ըմբիշ Ալֆրեդ Տեր Մկրտչյանն այսօր դարձավ 45 տարեկան:

 


Նա հայազգի ամենատիտղոսակիր ըմբիշներից մեկն է: Ըմբշամարտի սիրահարների մոտ հիշողության մեջ անմոռանալի էր 1992թ Բարսելոնի ամառային օլիմպիական խաղերի 52կգ քաշյաին կարգի եզրափակչում Հարություն Խաչատրյանիտաղանդավոր սան Ալֆրեդի հանդիպումը նորվեգացի Յոն Ռոնինգեն ի հետ: Վճռորոշ այս գոտեմարտի վերջին վայրկյաններին, երբ թվում էր ոսկե մեդալը արդեն Տեր-Մկրտչյանի գրպանում է , նորվեգացի ըմբիշը կարողացավ վիճահարույց գցում կատարել ու օլիմպիական ոսկին պարգևող հաղթանակ կորզեց : Ալֆրեդին բաժին հասավ օլիմպիադայի արծաթե պարգևն , որն այս դեպքում հավասարազոր էր ոսկուն , քանի որ մասնագետներից շատերի կարծիքով գցումը կատարվել էր մենամարտի ժամանակը լրանալուց հետո:

 


Մկրտչյանը աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիրէ :Այսպես, նա 1994թ աշխարհի և 1992թ Եվրոպայի չեմպիոնն է , բացի այդ էլ 4- ական անգամ դարձել է աշխարհի (1993թ, 1995թ,1997թ 1999թ), իսկ 1991թ, 1994թ,1996թ,2000թ էլ Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր , 1995թ էլ Եվրոպայի փոխչեմպիոն:

 


ԽՍՀՄ-ի փլզումից հետո, տաղանդաշատ ըմբիշը 1992թ –ին իր ընտանիքի հետ մեկնել է ԱՄՆ, իսկ 1993թ -ին ԱՊՀ հավաքականի իր ընկեր Արավատ Սաբեևի առաջարկով տեղափոխվել է Գերմամիա ,և1993թ-ից ընդունելով այդ երկրի քաղաքացիությունը , սկսել է ելույթներ ունենալ այդ երկրի դրոշի ներքո: Մասնավորապես նա ԳՖՀ-ի հավաքականի կազմում մասնակցել է 1996թ և 2000թ օլիմպիական խաղերին ,որոնցում գրավել է համապատասխանբար 9-րդ և 5-րդ տեղերը, իսկ աշխարհի առաջնություններում ՝ 1994թ դարձել է աշխահի չեմպիոն , 1993թ, 1995թև 1997թ ՝ բրոնզե մեդալակիր, իսկ վերջին ելույթն էլ եղել է 2002թ աշխարհի առաջնությունում, որտեղ գրավել է 11-րդ տեղը:

 


Հայրենիքում այսօր էլ բարձր է գնահատվում մեծանուն ու լեգենդար ըմբիշի վաստակը: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ծառայությանների համար 1992թ ամառային օլիմպիական 25-րդ խաղերի արծաթե մեդալակիր Ալֆրեդ Տեր-Մկրտչյանին 2015թ սեպտեմբերին ՀԱՕԿ-ի հիմնադրման 25-ամյակի առթիվ պարգևատրվեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շքանշանով:
Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: