Մոսկվայում ընթացող տղամարդկանց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման 8հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանին պարտվելուց հետո ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրան չի ներկայացել հետխաղյա մամուլի ասուլիսին՝ պարտիայի պարտադիր մեկնաբանմանը: Համաձայն կանոնակարգի, նման խախտման համար շախմատիստը ստիպված է լինելու իրեն հասանելիք մրցանակային գումարի 5 տոկոսը տալ մրցաշարի կազմկոմիտեին, ու ևս 5տոկոս էլ՝ միջազգային ֆեդերացիային՝ՖԻԴԵ-ին : ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ պատիժն ավտոմատ չի կիրառվելու: Սկզբում ՖԻԴԵ-ն պետք է ուսումնասիրի մամուլի ասուլիս չներկայանալու պատառը:
Ի դեպ,հավակնորդների մրցաշարի 8 մասնակիցներից և ոչ մեկը անմասն չի մնա պարգևավճարնեիից: Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է, որի < առյուծի> բաժինը՝ 95 հազարը բաժին է հասնելու հաղթողին: 2-րդ տեղը գրավողը կստանա ՝ 88հազար, 3-րդին՝ 75հազար , 4-րդին՝ 55հազար,5-րդին՝ 40հազար, 6-րդին ՝ 28հազար , 7-րդին ՝ 22 հազար, իսկ վերջին՝ 8-րդ տեղն զբաղեցնողը՝ 17 հազար եվրոպ պարգևավճար:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին Լևոն Արոնյանի հետ խաղացած 6-րդ տուրի պարտիայի սև խաղաքարերով խաղացող Նակամուրան 74-րդ քայլում ձեռքը վերցրեց արքան, սակայն անմիջապես նկատելով, որ կատարելիք քայլը պարտության է տանում, փոշմանեց ու հայացք նետեց Արոնյանին, հուսալով ,որ նա թույլ կտա ուրիշ խաղաքարով քայլ կատրել:
Բայց Լևոնը զգացմունքային շարժումներով պահանջեց կատարել շախմատային կոդեքսի բազային պահանջն ու որ Հիկարուն խաղա ձեռք տված խաղաքարով՝ արքայով:Իսկ արդեն քիչ անց ՝ 83-րդ քայլում Նակամուրան անձանտուր եղավ ,որն էլ Արոնյանին մրցաշարում 2-րդ հաղթանակը պարգևեց ,ու հնարվորոթւոյւն տվեց վաստակած միավորների քանակով հավասարվել առաջատարին և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ բաժանել 1-2-րդ տեղերը:
Այսօր՝ մարտի 19-ին 1օրյա հանգիստից հետո Երևանի ժամանակով ժամը 16-ին շախմատիստները կրկին նստեցին խաղասեղանների առջև ու սկսվեցին 1-ին շրջանի վերջին՝ 7-րդ տուրի հանդիպումները: Արոնյանը սև խաղաքարերով մրցում է հենց Կարյակինի հետ:
Արամ Ուգուջյան