Էս քաղաքական թոհուբոհի մեջ ամենախնդալուն մի բան է. «Բոլոր քաղ գործիչները ու կուսակցության մարդ/ղեկավարները մտածում են, որ կարան ժողովրդին էլի համախմբեն»: Սա ես համարում եմ, որ մարդ պիտի առողջական շատ խնդիրներ ունենա, որ ինքը կարա համարի, որ հիմա արդեն իրանք որևէ շանս ունեն ժողովրդին համախմբելու համար:

 


Բոլորը երևի հիշողության պակաս ունեն, բայց հիմիկվա դրությամբ ով ժողովրդի համնախմբման հույս ունի ու նույն կոչով է դիմում, նախորդ տարիների ընթացքում որևէ ֆորմատով ժողովրդին դուսա հանել, անիմաստ խոսացել, անիմաստ խոստումներ տվել ու հելել տներով, ավելին՝ մարդիկ կան, որ դաժե տարբեր ֆրոնտներում շատ արագ փոխել են իրանց առաջնորդին ու հելել խորհուրդներ տալու:
Ինչ է բոլորիդ թվում, որ էս ժողովուրդի յանը վերջականապես տարել է, որ 454165 անգամ բոլորիդ կողմից հերթով կամ միասինական խաբնվելուց ու սուտ խոստումներ տալուց հետո կարան նորից մարդկանց համոզեն, որ իրանք վերջնեն, թե էն որ 10-15 հոգանոց ժողովներ եք անում ու անունը դնում «հավաք/քննարկում» ձեզ հույս է ներշնչում, որ դուք ինչ որ բան կարաք անեք՞
Չէ... ազիզներ, դուք արդեն խաղից դուրս եք, դուք արդեն երևացել եք հանրության առաջ, դուք արդեն մի քանի անգամ ժողովրդի առաջ գրած տեքստեր եք ասել ու բոլորին էլ հետո ճամփել եք տներով ու էն փաստը, որ կուսակցության անուն, առաջնորդի անուն կամ պայքարի անիմաստ ձև եմ փոխում չի նշանակում, որ դուք որևէ շանս ունեք:

 


Կարճ ասած՝ ոչ մեկ՝ թե իշխանական, թե ընդդիմադիր, թէե ստեղծված, թե ստեղծվելիք կուսակցությունները ընդհանրապես շանս չունեն ժողովրդի վստահությունը ստանալու ու որևէ հարց լուծելու. բոլորդ էլ խաբել ու հուսախաբ արել եք արդեն ու դա արել եք մինիմում մեկ անգամ ու կոստյում փոխելով չի նշանակում, որ ձեր անցյալն եք փոխում կամ մարդկանց հիշողությունները մաքրում:
Սուս ու փուս տեղներդ նստեք ու, երբ հարցազրույցներում վեհ բաներ եք խոսում, էտ նույն լրատվականի ներկայացուցչին խնդրեք ձեր վերջին միտնիգի չկատարած խոստումների տեսագրությունները տան ու դուք նայեք:

 

Անկախ Հայաստան