Կարող եմ լավ խորհուրդ տալ, եթե, իհարկե, կցանկանաս դա ընդունել: Ձև արա, թե իբր չես լսում նրա հայհոյանքը, բայց մտքումդ պահիր, և երբ առիթը կներկայանա, փոխհատուցիր հին վիրավորանքների համար: Միայն թե ոչ հիմա, երբ նա խփում է առավել ձեռնտու դիրքերից:
Քեզ վիրավորող մարդուն երբեք թույլ մի տուր խուսափել պատժից: Ընտրիր հարմար պահը և հակահարված տուր, երբ ինքդ կլինես դրության տերը, նույնիսկ եթե այդ հարվածի անհրաժեշտությունն այլևս չես զգա:
ՍԹԻԳ ԼԱՐՍՈՆ
«Վիշապի դաջվածքով աղջիկը» գրքից
Հովիկ Չարխչյան