Երբ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական մարդատար ինքնաթիռը ենթարկվեց տերակտի, դրան հաջորդեցին ռուսական զինուժի օդային հարվածները Սիրիայի տարածքում հանգրվանած ահաբեկիչներին: Օրեր առաջ Ռուսաստանը հայտարարում է Սիրիայից իր զորքերի դուրս բերման մասին և այսօր դարձյալ Ռուսաստան թռչող ինքնաթիռ է կործանվում…
Հուսանք, որ այս անգամ ահաբեկչության ֆակտորը կբացառվի, բայց եթե սա էլ ահաբեկչություն լինի, ապա պետք է եզրակացնել, որ ինչ-որ ուժեր համառորեն ցանկանում են, որ Ռուսաստանը անընդատ ներքաշվի ռազամական գործողությունների մեջ:
Ի դեպ, վերջին շրջանում Դուբայում ևս տարօրինակ դեպքեր են տեղի ունենում. Ամանորի գիշերը վառվում է Դուբայի սրտում գործող բազմահարկ հյուրանոցը, առաջին անգամ Դուբայում ջրհեղեղ էր և այսօր կործանված ինքնաթիռը պատկանում է FlyDubai ընկերությանը:
Կարծում եմ ' թուրքերը շատ են խանդում, որ Թուրքիայի փոխարեն ռուսները նախըտնրել են Դուբայի լողափերը ...
Մենուա Հարությունյան