Նիկոլփաշինյանենք շատ խառն են: Այնքան խառն են, որ մնացել են «Հայկական ժամանակով» բանսարկությունների հույսին:
Բարակ ձայնով ճղճղացող պարոնը հրապարակավ մի երկու թաթալոշ կերավ երկար լեզվի համար ու չմարսեց՝ երկու օրվա մեջ պատռելով սուտ-քաղաքակիրթ իր դիմակը: Հիմա սեփական թիմին բացատրություն չունենալով՝ իր իսկ թերթում շարադրություններ է գրում, իբր հանրապետականներից տղա է բերել ու իրեն տեղը դնողներին «նեղել են»՝ այն էլ խմբակցության նիստում:
Կարդացեք «տեղեկատվությունը» այսօրվա «Հայկական ժամանակում», հարգելի՛ «քաղաքացիական պայմանագրի» անդամներ, ձեր համար է տանջվում ձեր ղեկավարը, կարդացեք, որ իմանաք, որ ինքը էդքան էլ «կորած տղա» չէ:
Միայն չեմ հասկանում քաղաքական բանավեճից, անգամ եթե այն մի քիչ չոր է եղել, ի՞նչ կարիք կա այսպիսի անձնական տրագեդիա սարքելու:
Կարեն Ավագյան