Հայ աշակերտները' Արևմտյան Հայաստանի գյուղական դպրոցում... 20-րդ դարասկզբին արված այս բացառիկ լուսանկարում պատկերված են հայ աշակերտները դասի ժամանակ' Արևմտյան Հայաստանի Ձագ գյուղի եկեղեցուն կից դպրոցում: Ուշագրավն այն է, որ դասասենյակում աշակերտներն աթոռներ ու սեղաններ չունեն' նրանց դիմաց դրված են ինքնաշեն փայտյա արկղեր, սակայն բոլորի ձեռքերին դասագրքեր կան: Այսպես էլ դարեր շարունակ ապրել ու գոյատևել ենք' անգամ ամենաանհավանակ պայմաններում ուսման տալով մեր ապագա սերնդին:
Ձագ (Ծագ)' գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի նահանգի Արաբկիր գավառում, Եփրատի վտակ Ոսկեգետակի ափին: 1914-ին ուներ 100 ընտանիք հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և առևտրով: Ձագում կար եկեղեցի և դպրոց: Գյուղը հայտնի էր իր նշանավոր քարանձավներով' Քռատակ կոչվող դաշտի մոտ, որոնք մարդկային բնակության հնագույն վայրեր են համարվում:
Ռուբեն Շուխյան