Սիրիայից ռուսական զորքերի մասնակի նահանջի շուրջ արդեն գրեթե ամենինչ ասվելա, դրա համար դրանք չեմ կրկնի, ուղղակի մի էրկու ավելացում կանեմ.
1.Նահանջն իրականում էդքան էլ անակնկալ չէր, որովհետև ամիսներ առաջ հայտարարել էին. «մենք պատրաստվում ենք մնալ ընդամենը 3-4 ամիս»:

 


2.Սիրիայում Բաշար Ասադի կողմից ռազմական գործողություններ իրականացնելով՝ Պուտինը «դիկտատորներին պաշտպանողի» տիտղոս ձեռք բերեց, որը բնականաբար հակասում է ԱՄՆ-ի քաղաքականությանը: Պետք է հաշվի առնել էն փաստը, որ այժմ շուրջ 40 երկիր ղեկավարվում է մի խումբ մեծահարուստ և կոռումպացված մարդկանց կողմից և իրենց դեմ ապստամբության դեպքում իրենք արդեն լավ գիտեն ում դիմել (Սաուդիան Արաբիայի պեսները չհաշված): Այս ամենը կմեծացնի Ռուսաստանի ազդեցությունը աշխարհում:

 

 

Խոսրով Սեդրակյան