Արդեն հայտնի դարձած՝ ռուսական «ռազմական և քաղաքական վերլուծության ինստիտուտ» ի փոխտնօրեն Ա. Խրամչիխինը կրկին ուշադրության կենտոնում է :Այս անգամ ռուս փորձակետի վերլուծության առարկա է հանդիսացել Ադրբեջանի ռազմական կարողությունները:
Նկատելով հայկական կողմի առավելությունները փորձագետը մանրամասն նկարագրում է Ադրբեջանի ռազմական կարողությունները,նշելով զորամիավորումների շտաբերի տեղակայման վայրը,և զինտեխնիկայի տեսակները ու քանակը:
Ադրբեջանական կողմը արձագանքելով Ա. Խրամչիխինի հոդվածին,նեշել է ,որ ռուս փորձագետի հրապարակած թվերը վաղուց հնացել են և իրականությանը չեն համապատասխանում:
Կարծում եմ Բաքում ռուսական կողմի «մեսիջը» այն ու ամենայնիվ հասկացել են,ինչի մասին է վկայում նաև նրանց շատ զգուշ արձագանքը:
Խրամչիխինիը «պատահական» մարդ չէ կրեմլի համար, և ռուսական կողմը ադրբեջանական կողմին փորձում է հասկացնել ,որ հնարավոր ռուս –թուրքական պատերազմի դեպքում Ադրբեջանը հնարավորինս նիտրալ կեցվածք պետք է ընդունի:
Ռուսաստանը հասկացնում է Բաքվին ,որ այս տարիների ընթացքում ձեռք բերված զենք զինամթերքը Ադրբեջանին անրաժեշտ է,տարածաշրջանում սեփական խնդիրները լուծելու համար , մասնավորապես Ղարաբաղյան խնդիր հնարավոր ռազմական ճանապարհով լուծման համար,և Բաքուն ունենալով սեփական շահերը պետք է հնարավորինս հեռու մնա Ռուս-Թուրքական հակամարտությունից:
Եթե առաջին հոդվածում ռուս փորձագետը նպատակ էր հետապնդել ՀՀ-ին ներքաշել ռուս-թուրքական կոնֆլիկտի մեջ,ապա այս հոդվածով ռուսական կողմը «մեսիջ» է ուղարկում Բաքու առ այն,որ Ադրբեջանը պեք է զբաղվի իր խնդիրներով և մաքսիմալ հեռու մնա ռուս-թուրքական օրեցօր լարվող կոնֆլիկտից:
Վիտալի Մանգասարյան